Կանադացի և ամերիկյան դերասան Կիանու Րիվզի (Keanu Reeves) ուշագրավ մտքերը.
«Ես չեմ կարող լինել այն աշխարհի մի մասնիկը, ուր ամուսինները, իրենց կանանց հագցնելով թեթևաբարո կանանց նման, ի ցույց են դնում այն ամենը, ինչ պիտի քողարկված լինի։
Չեմ կարող լինել այն աշխարհի մասնիկը, ուր չկա պատվի և արժանապատվության մասին տարրական պատկերացում անգամ, և մարդկանց ասած բառերի նկատմամբ վստահություն կարող է այն ժամանակ միայն լինել, երբ նրանք ասում են՝ խոստանում եմ։
Ես չեմ կարող մաս կազմել այն աշխարհի, ուր կանայք չեն ուզում երեխաներ ունենալ, ուր կաթնակեր փսլնքոտ լակոտներն իրենց հաջողակ են համարում՝ հայրերի մեքենաների ղեկին նստած, իսկ յուրաքանչյուրը, ով փոքր-ինչ իշխանություն ունի, փորձում է ձեզ ապացուցել, որ դուք ոչնչություն եք, ուր մարդիկ երկերեսանիորեն հայտարարում են, որ հավատում են Աստծուն՝ ալկոհոլի գավաթը ձեռքներում և իրենց դավանած կրոնի մասին բոլորովին պատկերացում չունենալով։
Իմը չէ այս աշխարհը, ուր խանդը ամոթալի բան է համարվում, իսկ համեստությունը՝ թերություն, ուր մարդիկ մոռացել են սիրո մասին և միայն զուգընկերոջ լավագույն տարբերակն են փնտրում։
Ինձ համար ատելի է այս աշխարհը, ուր մարդիկ վերանորոգում են իրենց մեքենայի յուրաքանչյուր դետալը, մինչդեռ իրենք այնպիսի բարձիթողի վիճակում են, այնքան վատ տեսք ունեն, որ միայն թանկարժեք մեքենան կարող է դա քողարկել։
Զզվելի է, երբ երիտասարդ տղաները վատնում են ծնողների գումարները՝ խմելով ակումբներում ու ծռմռվելով պրիմիտիվ երաժշտության հնչյունների ներքո, իսկ աղջիկներին դա շատ է դուր գալիս, ուր տղամարդն ու կինը վաղուց չեն տարբերվում, և ուր այդ ամենը կոչվում է ընտրության ազատություն, բայց նրան, ով կհամարձակվի այլ ուղի ընտրել, կգամեն անարգանքի սյունին։
Ես ընտրել եմ իմ ճանապարհը։ Միայն ափսոսում եմ, որ ես փոխըմբռնում չգտա այն մարդկանց մոտ, ում մոտ ամենաշատը այն փնտրում էի…»:
Նյութը հրապարակման պատրաստեց Գոհար Սավզյանը
168.am