Advertisement 1000 x 90

10 անսովոր մասնագիտություն, որոնք շատ պահանջված կլինեն ապագայում

Տեխնոլոգիաների զարգացմանը զուգընթաց՝ առաջանում են մի շարք նոր և, առաջին հայացքից՝ անսովոր մասնագիտություններ: Այս մասնագիտությունները շատ պահանջված կլինեն առաջիկա տարիների ընթացքում:

Բլոկչեյն-մասնագետ բժշկության և դեղագիտության ոլորտում

Բլոկչեյն տեխնոլոգիաներն ասոցիացվում են կրիպտոարժույթների, ֆինանսական ոլորտի և բանկային գործի հետ: Սակայն վերջին շրջանում այս տեխնոլոգիաները զարգանում են նաև բժշկության ոլորտում:

Բժշկական և դեղագործական ընկերություններն ակտիվորեն զարգացնում են բլոկչեյն-նախագծեր, որոնք շուտով կունենան իրական նախագծերի կարգավիճակ:

Անհրաժեշտ գիտելիքներ՝ բժշկություն (կախված մասնագիտացումից), բլոկչեյն-տեխնոլոգիաներ:

Կիբերհոգեբան

Այս մանագիտությունը դեռևս գոյություն չունի, սական շատ անհրաժեշտ կլինի ապագայում: Google-ի արհեստական ինտելեկտի և վիրտուալ իրականության հիման վրա արդեն իսկ ստեղծվում է նախագիծ, որը կոչվել է հալյուցինացիոն մեքենա:

Դրա աշխատանքը կարելի է համեմատել հիպնոսի հետ: Մասնագետները ենթադրում են, որ նման դիվայսները կարող են օգտագործվել հոգեբուժության ոլորտում՝ հատուկ մասնագետների հսկողության ներքո:

Անհրաժեշտ գիելիքներ՝ հոգեբանություն, հոգեբուժություն, լրացված իրականություն, վիրտուալ իրականություն, արհեստական ինտելեկտ:

Խելացի քաղաքի գիդ-էքսկուրսավար

Խելացի գադջետներն ու սարքավորումներն այժմ ամենուր են: Առաջիկա 5 տարում, ըստ մասնագետների՝ կլինեն խելացի քաղաքներ՝ հագեցած խելացի սարքավորումներով:

Սկզբնական շրջանում մարդիկ շատ դժվարությամբ կհամակերպվեն այդ քաղաքներին, այդ իսկ պատճառով կլինի խելացի քաղաքի գիդ-էքսկուրսավարի կարիք:

Անհրաժեշտ գիտելիքներ՝ նեյրոցանցեր և արհեստական ինտելեկտ:

Համակարգչային էկոհամակարգերի և մուլտիհարթակների ճարտարապետ

Աշխարհում ամեն ինչը դառնում է համակարգչային էկոհամակարգ և շատ է բարդանում: Վեբ-ծառայություններն աճում են մեդիակորպորացիաների մակարդակի, կայքերը դառնում են ընկերություններ, ստեղծում են կոնտենտ, և այլն: Միշտ կգտնվի աշխատանք այն մարդկանց համար, ովքեր կարողանում են ճկունությամբ օգտվել նոր ինֆորմացիոն տեխնոլոգիաներից:

Անհրաժեշտ գիտելիքներ՝ ՏՏ, բլոկչեյն, արհեստական ինտելեկտ:

Կրիպտոարժույթների ներդրման խորհրդատու

Այս մասնագիտությունը կտրուկ աճ է գրանցում բիտկոինների շուրջ առաջացած մեծ աղմուկի շնորհիվ: Այն մարդը, ով կկարողանա հասկանալ, թե ինչ է կատարվում արժույթների շուկայում, կկարողանա խորհուրդ տալ, թե ինչ արժեք է պետք գնել, և ինչ արժեք վաճառել, հեշտորեն կկարողանա աշխատանք գտնել:

Անհրաժեշտ գիտելիքներ՝ գիտելիքներ կրիպտոարժույթների ոլորտում, բլոկչեյն, ֆինանսներ, ներդրումներ:

Ըստ մասնագետների՝ կա առնվազն ևս 5 մասնագիտություն, որ շատ պահանջված կլինի ապագա 10 տարիների ընթացքում: Այս մասնագիտություններն են՝

6.Մարքետոլոգ՝ մեքենայական ուսուցման գիտելիքներով

7. Բլոկչեյն խորհրդատուներ բիզնեսի համար

8. Մասնագետ, ով կկազմակերպի digital-միջոցառումներ

9. Ռեժիսոր, ով կբեմադրի թատերական ներկայացումներ՝ վիրտուալ և լրացված իրականությունով

10. Տեխնոփիլիսոփա, տեխնոսոցիոլոգ և տեխնոմշակութաբան

Սիրարփի Աղաբաբյան