Նախորդ տարվա ամենահայտնի աստղային բաժանությունը կարելի է համարել երկու տաղանդավոր մարդկանց՝ Արամի և Իվետա Մուկուչյանի նոր-նոր սկսած միասնության բաժանումը։
Boomnews.am-ի տեղեկություններով վեճից հետո Արամը որոշել է իր առաջին քայլը անել և որպես տղամարդ հաշտության առաջարկ անել Իվետային։ Այդ նպատակով նա այցելել է այն ձայնագրման ստուդիան, որտեղ Իվետան երգ էր ձայնագրում՝ փորձելով խոսել նրա հետ։ Մեր տեղեկություններով Իվետան ոչ միայն արհամարել է Արամին այլև խնդրել է, որ այդ մարդը դուրս գա, քանի որ նա չի ուզում նրա հետ մի վայրում լինել երբեք։ Այս քայլից հետո Արամը իր նեղ շրջանակներում խոստացել է երբեք չերգել Իվետայի հետ, ու երբեք նորից քայլ չանել նրա հետ հաշտվելու համար։
Այսինքն, կարելի է ասել, որ Իվետա և Արամ դուետին մենք այլևս ականատես չեն լինի։