Հայկ Մարությանը բացահայտել է` ովքեր են ապօրինի տարածել «Սուպեր մամա-2» ֆիլմը
Advertisement 1000 x 90

Հայկ Մարությանը բացահայտել է` ովքեր են ապօրինի տարածել «Սուպեր մամա-2» ֆիլմը

Դերասան, հումորիստ Հայկ Մարությանն անդրադարձել է «Սուպեր մամա-2» ֆիլմի շուրջ առաջացած աղմուկին:

«Վերջապես համացանցը գրեթե մաքրեցինք “Սուպեր Մամա 2” ֆիլմի ապօրինի տարածումից և ժամանակ ունեմ անրադառնալու այդ օրերին: 2-3 հոգի` օգտվելով մեր խառը վիճակից, փորձեցին վիրավորելով ցեխ շպրտել (այլ ոչ թե քննադատել, հենց ցեխ շպրտել) մեր ֆիլմի և ստեղծագործական անձնակազմի վրա (հպարտությամբ նշեմ, որ աշխատել եմ Հայստանի լավագույն կինոմասնագետների հետ):

Ճիշտ է ժողովուրդը միանգամից արժանի պատասխան տվեց և տեղը դրեց դրանց, բայց քանի որ ես և մարդկանց 99% չենք ճանաչում իրանց, ընկերներիս խնդրեցի ուսումնասիրել, թե ովքեր են դրանք և ինչով են զբաղված:

Ուզում եմ հանրությանը ներկայացնել հետազոտությունների արդյունքները:

Այդ 2-3 հոգին իրենց կյանքում ոչ մի բանի չհասած լուզերներ են և իրենց կյանքի ուրախությունը կայանում է իշխող համակարգին քծնելու մեջ: Ասեմ ավելին, իրենք իրենց ժողովրդից մշտապես բարձր են դասում: Բնականաբար, սրանք ատում են յուրաքանչյուր անկախ մարդու հաջողված աշխատանքը: Եվ միայն այն միտքը, որ մարդկանց մեծամասնությանը դուր է եկել մեր ֆիլմը` իրենց արդեն սպանում է:

Միայն այն միտքը, որ 300.000-ից ավել հանդիսատես (նոր բացարձակ ռեկորդ) եկել է կինոթատրոններ և ուրախացել է` իրենց սպանում է, այն միտքը, որ տասնյակ քաղաքներում և գյուղերում մարդիկ մեր սարքած ժամանակավոր կինոթատրոններում եկել դիտել և լիաթոք ուրախացել են` իրենց սպանում է:

Այն, որ բոլոր ցուցադրությունների վերջում դահլիճներում միշտ բուռն ծափահարություններ էին հնչում` այդ միտքը իրենց սպանում է:

Այն, որ սահմանամերձ գյուղերում մարդկանց հիշել են (անկեղծ, այլ ոչ ընտրություններից առաջ), հարգել են, ազատ ցուցադրել են ֆիլմը, և մարդիկ մի փոքր էլ հաճույք են ստացել կյանքից`այդ միտքը իրենց սպանում է:

Եվ ընդհանրապես, երբ հայ ժողովուրդը ուղղակի ուրախ է , այդ միտքը իրենց սպանում է:

Հաշվի առնելով վերը նշված հանգամանքները ես խոստանում եմ, որ մենք շարունակելու ենք մեր գործունեությունը ավելի եռանդով և ավելի ինտենսիվ, քանի որ մեզ համար չկա ավելի մեծ երջանկություն, քան տեսնել մեր հայ ժողովուրդի ուրախությունն ու ժպիտը:

Հայեեեր առաաաաջ !!!!!!»:



Նման նյութեր