Առողջությունը պահպանելու լավագույն միջոցը հիվանդությունների վաղ ախտորոշումն է, և ցուցումների առկայության դեպքում՝ բուժում ստանալը։ Եթե որևէ խնդիր տևական ժամանակ անհանգստացնում է ձեզ, մի հապաղեք. դիմեք բժշկի, ով կօգնի գնահատել իրավիճակը և համապատասխան քայլեր ձեռնարկել։
Fithacker.ru-ն գրում է, որ կենսակերպի և այլ գործոնների ազդեցությամբ կարող է զարգանալ երակների վարիկոզ լայնացում հիվանդությունը։ Եթե հիվանդությունն արդեն իսկ ախտորոշվել է, հարկավոր է հետևել բժշկի խորհուրդներին։ Վիճակը թեթևացնելու համար կարող եք որպես լրացուցիչ միջոցներ օգտագործել նաև բնական միջոցներ։ Մի մոռացեք օգտագործելուց առաջ խորհրդակցել բուժող բժշկի հետ։
Երակների վարիկոզ լայնացման դեպքում կարող եք օգտագործել ձիթապտղի յուղը։ Ընդ որում, այս միջոցը կարող եք օգտագործել հիվանդության բոլոր աստիճաններում։
Հարկավոր է վնասված հատվածները լվանալ ջրով։ Մի փոքր տաքացրեք ձիթապտղի յուղը, քսեք այդ հատվածներին։ Ոտքերը հարկավոր է մերսել նուրբ, շրջանաձև շարժումներով, որոնք ուղղված են ներքևից վերև։
Կրկնեք սա ամեն օր՝ քնելուց առաջ։
Հիշեք, որ առողջությանը չվնասելու համար ցանկացած միջոց օգտագործելուց առաջ հարկավոր է խորհրդակցել բժշկի հետ։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը