Աշխարհում առաջին ծալվող էկրանով հեռուստացույցը ներկայացրել է LG-ն
Advertisement 1000 x 90

Աշխարհում առաջին ծալվող էկրանով հեռուստացույցը ներկայացրել է LG-ն

Լաս Վեգասում կայացած CES 2018 ապառողական էլեկտրոնիկայի ցուցահանդեսի շրջանակներում LG ընկերությունը ներկայացրել է մի շարք նորույթներ։ Դրանցից ամենատպավորիչը ամբողջովին ճկվող հեռուստացույցն է, որը իր տեսակով աշխարհում առաջինն է։

Հարավ-կորեական ընկերությանը հաջողվել է ստեղծել է 65 դյույմ անկյունագծով OLED դիսփլեյ, որը չափազանց ճկուն լինելու շնորհիվ գլանակի
պես փաթաթվում է և տեղադվորվում իր պատվանդանի մեջ։ Ինչպես նշել է ընկերությունը, այս գործընթացը ոչ մի վնաս չի հասցնում էկրանին կամ
հեռուստացույցի ձայնային համակարգին։

Երբ հեռուստացույցը չի օգտագործվում, այն կարելի է հեշտորեն հավաքել և թաքցնել փոքր ուղղանկյունաձև «տուփի» մեջ, որպեսզի վերջինս
ավելորդ տեղ չգրավի։ Բացի այդ օգտատերերը կարող են հեշտությամբ տեղափոխել հեռուստացույցը մի վայրից մյուսը, քանի որ ծալվող գլանաձև
էկրանը շատ ավելի քիչ տեղ է զբաղեցնում։

Կարելի է վստահորեն ասել, որ այս տպավորիչ նորույթը աշխարհում առաջին ծալվող OLED էկրանով հառուստացույցն է։

Այնպես որ տարածքի սահմանափակ լինելու պատճառով, այլևս կարիք չի լինի գնել փոքր հեռուստացույց։

Ծալվող նորույթի տեխնիկական բնութագրի և գնի մասին տեղեկությունները դեռևս չկան։ Հայտնի է միայն, որ հեռուստացույցը օժտված է 4K Ultra
HD (3840×2160) դիսփլեյով։

nout.am