Օրվա կադրը. Ռոնալդուն հեռախոս է խնդրել` տեսնելու, թե ինչ տեսք ունի վնասվածքից հետո (տեսանյութ)(լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Օրվա կադրը. Ռոնալդուն հեռախոս է խնդրել` տեսնելու, թե ինչ տեսք ունի վնասվածքից հետո

«Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Իսպանիայի առաջնության 20-րդ տուրի` «Դեպորտիվոյի» հետ տնային խաղի վերջնամասում (7:1) դեմքի ոչ լուրջ վնասվածք է ստացել:

Դրվագներից մեկում հյուրերի ֆուտբոլիստներից մեկը, ցանկանալով հարվածել գնդակին, վրիպել է և ոտքով հարվածել պորտուգալացի ֆուտբոլիստի դեմքին:

Հարվածի արդյունքում, Ռոնալդուի դեմքը սկսել է արնահոսել: Լքելով խաղադաշտը` Ռոնալդուն թիմի բժշկից հեռախոս է խնդրել, որպեսզի տեսախցիկի օգնությամբ տեսնի, թե ինչ տեսք ունի ստացած վնասվածքից հետո: Դեմքի վերքն, իհարկե, դժգոհություն է առաջացրել Ռոնալդուի մոտ:

Հիշեցնենք` «Դեպորտիվոյի» հետ խաղում Ռոնալդուն դուբլի հեղինակ է դարձել` աչքի ընկնելով խաղի 78-րդ և 84-րդ րոպեներին:

armsport.am