Մխիթարյանը Խեայի bro–ն է` անկախ աշխատավարձից՚ armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Մխիթարյանը Խեայի bro–ն է` անկախ աշխատավարձից՚ armeniasputnik.am

Երկուշաբթի կամ երեքշաբթի Լոնդոնի «Արսենալը» պաշտոնապես կհայտարարի հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ պայմանագիր ստորագրելու մասին, և այլևս ոչինչ չի խանգարի հայ ֆուտբոլիստի տրասնֆերին:

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» հայ ֆուտբոլիստի համար դարձավ նախկին, բայց նաև Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջին թիմը: Չնայած նրան, որ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանը հեռանում է Մանչեսթերից, նրա նկատմամբ միայն հարգանքի խոսքեր են հնչում Անգլիայի ամենատիտղոսակիր թիմի երկրպագուների կողմից:

Հունվարի 21-ին Մխիթարյանը տոնեց իր ծննդյան 29 ամյակը: Հասկանալի է, որ համացանցը ողողվեց երկրպագուների, ներկայիս և նախկին խաղընկերների բազմաթիվ շնորհավորանքներով: Հայ երկրպագուների մասին գրելը կամ խոսելն անիմաստ է, որովհետև մենք բոլորս տարբեր կերպ շնորհավորեցինք Հենրիխին: Շատ կարևոր էր այն, թե ինչպես Հենրիխի ծննդյան օրվան վերաբերվեցին անգլիացի երկրպագուները, քանի որ հայ ֆուտբոլիստը հեռանում է Մանչեսթերից, բայց ոչ Անգլիայից:

Շատ ուրախալի է, որ Մխիթարյանին շնորհավորելով` հետագա հաջողություններ էին ցանկանում «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուներն ու ֆուտբոլիստները: Իսպանացի Դավիդ Խեան Հենրիխին bro է համարում, ինչը brother բառի կարճ տարբերակն է: Ֆանսիացի Պոլ Պոգբան Հենոյի հետ նույն սեղանի շուրջ նստած տոնել է հայ ֆուտբոլիստի տարեդարձը:Արգենտինացի Մարկուս Ռոխոն իր բարի ցանկություններն է հայտնել մեր ֆուտբոլիստին: Իսկ թե «Յունայթեդի» ինչքան երկրպագուներ են բարեմաղթանքներ ուղղել, Հենրիխին դժվար է հաշվել: Այս ամենը Հենոյի վաստակն է և՛ ֆուտբոլում, և՛ մարդկային հարաբերություններում:

Պարզ է, որ հիմա «Արսենալի» երկրպագուների բանակը կտրուկ կաճի, ինչպես եղավ «Շախտյորի», «Բորուսիայի» և «Մանչեսթեր Յունայթեդի» հետ: Եվ այս ամենին շարունակություն տալու համար Հենրիխ Մխիթարյանին հարկավոր է արագ ինտեգրվել «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի խաղային ձեռագրի մեջ ու ցույց տալ ընդամենը այն, ինչին ունակ է հայ ֆուտբոլիստը:

Համացանցում շատ է քննարկվում այն, որ Մխիթարյանը դառնում է «Արսենալի» ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստներից մեկը: Ֆուտբոլը հիմա շատ ուժեղ բիզնես է, իսկ բիզնեսում ոչ ոք առանց հիմքերի ներդրում չի անում: Աշխատավարձի բարձր լինելը Մխիթարյանի անձնական գործն է (դրա համար էլ կոչվում է անձնական պայմանագիր): Որքան բարձր աշխատավարձ ստանա Մխիթարյանը, այնքան լավ, որովհետև նա արժանի է: Մխիթարյանը պատվով է ներկայացնում ոչ միայն իրեն ու իր ընտանիքը, այլև իր երկիրն ու ժողովրդին: Իզուր չէ, որ նրա համար երգեր են հյուսվում` կապելով իրար հետ երկու բառ՝ Մխիթարյան-Armenia: Դե, ուրեմն նոր հաղթանակներ Հենրիխին և Armenia-ին:

armeniasputnik.am