Սոչիում ձերբակալվել է «ԲլոգՍոչի» կայքի գլխավոր խմբագիր Ալեքսանդր Վալովը:
Սոչիի Կենտրոնական շրջանի դատարանի որոշմամբ Վալովի խափանման միջոց է սահմանվել երկամսյա կալանքը:
Իրավապահների պնդմամբ՝ Վալովը փորձել է դրամ շորթել Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր, Լիբերալ դեմոկրատական կուսակցության անդամ Յուրի Նապսոյից: