​Եգիպտական աստղագուշակ՝ ըստ ծննդյան ամսաթվի
Advertisement 1000 x 90

​Եգիպտական աստղագուշակ՝ ըստ ծննդյան ամսաթվի

Նեղոս (հունվարի 1-7, հունիսի 19-28, սեպտեմբերի 1-7, նոյեմբերի 18-26) Նեղոս գետը և համանուն Աստվածը Եգիպտոսում մշտապես անսահման էներգիայի աղբյուր են համարվել: Եգիպտացիները հավատում էին, որ Նեղոս գետը կյանք է պարգևում բնակիչներին: Գետի ջրերի շնորհիվ հողերը ոռոգվում և պարարտանում էին: Այդ իսկ պատճառով Եգիպտոսի ժողովուրդը սոված ժամանակ օգնություն էր խնդրում այս գետից: Իսկ համանուն Աստվածը եգիպտացիների համար պտղաբերության աստված էր հանդիսանում: Այս նշանի ներկայացուցիչները բնությունից շատ կրքոտ և իմպուլսիվ են: Նրանց կյանքի կարգախոսն է՝ ավելի լավ է անել և չափսոսալ, քան չանել և ափսոսալ: Նրանց ցանկացած մասնագիտություն հարմար է, որի դեպքում պետք չէ ողջ օրը նստել աշխատավայրում, կարելի է հանգիստ տեղաշարժվել և հեշտությամբ փոխել գործունեության տեսակը: Գերբնական ունակությունը բժշկական շնորհն է: Կարող եք վերացնել գլխացավը, ազատել չար աչքից և բացասական էներգիայից: Ձեր կողքին մարդիկ իրենց լավ և հանգիստ են զգում: Բնավորությունը՝ կենսուրախ և համբերատար: Դուք հեշտությամբ հարմարվում եք ցանկացած միջավայրին: Շատ զգայուն եք և հենց այդ պատճառով մարդիկ ձգտում են դեպի ձեզ: Ձեր խորհուրդները միշտ տեղին են: Դուք միշտ հայտնվում եք այնտեղ, որտեղ ձեր օգնության կարիքը զգում են: Սակայն զգույշ եղեք: Դրա պատճառով ձեզ հաճախ օգտագործում են: Դավաճանություն չեք ներում, խիստ զայրանում եք և իմպուլսիվ դառնում: Ձեր դատողությունները անառարկելի են: Ձեզ կարելի է կրքոտ մարդ անվանել, քանի որ ցանկացած գործի անմնացորդ եք նվիրվում: Դուք խոր ընտանեկան մարդ եք: Ձեր սիրելիներին հատուկ քնքշությամբ եք վերաբերվում: Փորձեք աջակցել նրանց բարի խոսքով և ոգեշնչել նորանոր սխրագործությունների:

Ամոն-Ռա (հունվարի 8-21, փետրվարի 1-11) Այս նշանի ներկայացուցիչները իմաստուն և լավատես են: Նրանց հիմնական հատկություններից մեկը արևային լավատեսությունն է: Խմբում որպես կանոն, առաջնորդի դերով են հանդես գալիս: Ընտրում են այնպիսի մասնագիտություն, որը թույլ է տալիս դրսևորել իրենց տաղանդները: Փառքի ձգտումը նրանց արյան մեջ է: Եթե գովեք նրանց, նրանք պատրաստ են սարեր շուռ տալ: Գերբնականությունն ապագան տեսնելու ունակությունն է: Նրանց շարքերում հաճախ են նախագուշակներ հանդիպում: Բնավորությունը՝ ձեր ամբողջականությունն ու անսահման խարիզման գրավում է մարդկանց: Կարողանում եք համոզել և հռետորական տաղանդ ունեք: Բայց երբեմն այնքան սիրված եք ընկերների, գործընկերների շրջանում, որ սիրելի մարդու համար ժամանակ չի մնում: Համարձակությունը և կենսուրախությունը ձեր դաշնակիցներն են: Դուք մարդկանց հանգստացնելու տաղանդ ունեք: Ձեր կողքին յուրաքանչյուրն իրեն բարձունքում է զգում: Երբեմն դա նույնիսկ անցնում է թույլատրելիի սահմանը: Դուք առաջնորդի աուրա ունեք, սակայն ոչ բռնապետի: Լավ դիվանագետ եք, քանի որ հաճախ հնարամիտ եք գործում, գաղտագողի: Որքն էլ զարմանալի թվա, սիրային հարաբերություններում ձեզ համար դժվար է ամբողջովին բացել ձեր սիրտը:

Մուտ (հունվարի 22-31, սեպտեբերի 8-22) Այս նշանի հովանավորյալները պահանջկոտ են սեփական անձի և ուրիշների հանդեպ: Թեև ռոմանտիկայից հեռու են, սակայն մշտապես պատրաստ են օգնել ոչ թե խոսքով, այլ գործով: Մուտ աստվածուհու հովանավորյալների շարքում շատ են փորձարկողները, ուսումնասիրողները, որոնք հասարակության համար միայն առաջընթաց են ապահովում: Գերբնականությունը՝ ֆիզիկական մեծ ուժն է, առողջությունը և ցանկացած անհաջողություն հեռվից զգալու տաղանդը: Նման մարդու հետ ցանկացած հետախուզության գնալը սարսափելի չէ: Բնավորությունը՝ շատ հուզառատ եք, ինչի պատճառով էլ միգուցե հաճախ ինքնավստահության պակաս ունեք: Հաճախ տխուր վիճակից ուրախության եք անցնում: Ձեզ դուր գալու համար պետք է անսահման համբերությունով զինվել: Կարող եք մարդկանցից կտրված ապրել և սեփական գաղտնի այգին ունենալ: Կարծում եք, որ այդպես ձեզ հեռու եք պահում բացասական հույզերից: Սերը ձեր կյանքում մեծ նշանակություն ունի: Չնայած երբեմն անգամ չափազանցված վախերին՝ դուք կարող եք սարեր շուռ տալ, որպեսզի հաղթեք և ձեր զուգընկերոջ հետ ամուր միության մեջ հոգեկան հավասարակշռության հասնեք:

Գեբ (փետրվարի 12-29, օգոստոսի 20-31) Եթե այս նշանի ներքո եք ծնվել, նշանակում է՝ շատ լավ խորհրդատու եք, բարի և նրբանկատ մարդ եք: Գեբի հովանավորյալների շարքերում շատ են հասարակական գործիչները, հոգեբանները, տեխնիկայի ոլորտի մասնագետները: Գերբնականությունը նրանում է, որ ձեր ձեռքի տակ ամեն ինչ ծաղկում է: Հենց հողի մեջ սերմ գցեք, այն կաճի: Բնավորությունը՝ վստա ՞հ եք, որ ֆլագմատիկ եք: Հավանաբար էներգիայի պակաս ունեք: Ժամանակը տնօրինելու սեփական տարբերակ ունեք՝ ոչ մի շտապողականություն, ոչ մի ունայնություն: Դուք զգայուն եք, տպավորվող և շատ գրավիչ: Ընկերները ձեզ այնքան են վստահում, որ եթե նույնիսկ չեք ուզում, ձեզ հետ կիսվում են իրենց խնդիրների մասին՝ լիարժեք վստահությունով, որ ձեր խորհուրդը իրենց կյանքը դեպի լավը կփոխի: Սիրո մեջ զգայուն, վստահելի և էներգիայով լի մարդու եք փնտրում:

Իզիդա (մարտի 11-31, հոկտեմբերի 18-29, դեկտեմբերի 19-31) Երջանկություն է, եթե այս նշանի ներքո ծնվածները իգական սեռի ներկայացուցիչներ են: Քանի որ Իզիդայի գլխավոր էությունը սերն է: Նրա հովանավորյալներն իրենց շուրջը ջերմություն և նրբություն են սփռում: Սակայն դրա հետ մեկտեղ հստակ գիտեն, թե ինչ են կյանքում ուզում: Աստղերը նրանց համար հաջողություն են կանխատեսում տնտեսագիտության և մանկավարժության ոլորտներում: Բոլորին հաջողություն եք բերում: Նման եք երջանիկ թալիսմանի: Բոլոր մութ ուժերը անկարող են այն վայրերում, որտեղ գտնվում են այս նշանի հովանավորյալները: Բնավորությունը. դուք կենսուրախ եք, բաց, հավակնոտ: Ապրում եք ամբողջ ուժով, էներգիայով լի, առանց նախապաշարմունքների և խղճի խայթի: Պաշտում եք նոր գրավիչ փորձարկումները: Հանգիստ եք, դյուրահավատ, առատաձեռն, սիրում եք մարդկանց և անսահման վստահում նրանց: Թեև հեշտությամբ եք սիրահարվում, սակայն կարողանում եք երկար ժամանակ սիրել՝ ընտանեկան կյանքը հաճելի անակնկալներով ապահովելով: Սակայն այնքան իդեալիստ եք, որ մի անգամ արժանի զուգընկեր չգտնելով՝ մարդկանցից հիասթափվում եք և նախընտրում եք «մենակ ապրել, քան ում հետ պատահի»:

Օսիրիս (մարտի 1-10, նոյեմբերի 27-դեկտեմբերի 18) Այս աստվածությունը վերակենդանացում է խորհրդանշում, քանի որ երբեք չի մահանում: Նրա հովանավորյալները հրաշալի հռետորներ և կազմակերպիչներ են: Գերբնական ունակությունը մարդկանց միանգամից ճանաչելն է: Երբեմն թվում է, որ այդ մարդիկ կարողանում են կարդալ ուրիշների մտքերը: Նրանցից հնարավոր չէ ոչինչ թաքցնել: Բնավորությունը՝ ձեր հետաքրքրասիրությունը ձեզ դրդում է նոր անսպասելի փորձարկումների: Դուք հավատում եք կյանքին և ինքնավստահ եք: Ամեն պահը լիարժեք ապրում եք՝ չվախենալով անհաջողության մատնվել: Քանի որ ձեզ համար միշտ պահեստային ուղի կա: Գիտակցում եք, որ կյանքում ամեն ինչ փոխվում է: Սակայն ձեր անզուսպ լավատեսությունն էլ հանգիստ է պահանջում, քանի որ ժամանակ առ ժամանակ դեպրեսիայի մեջ եք ընկնում: Ձեր մեջ հաջողությամբ համադրում եք ուժն ու նրբությունը, կիրքն ու ալտրուիզմը: Ձեզ համար հաճախ ընկերությունը սիրուց ուժեղ է լինում:

Տոտ (ապրիլի 1-19, նոյեմբերի 8-17) Այս նշանի հովանավորյալները տարբերվում են մանրուքների նկատմամբ մեծ ուշադրությամբ և վերլուծության և տրամաբանական մտածողության կարողությամբ: Տոտ նշանի տակ ծնված մարդիկ կարողանում են հեշտությամբ տիրապետել հիպնոսի հնարքներին: Որևէ մեկին ցանկացած հարցում համոզելը նրանց համար խնդիր չէ: Հարկավոր է միայն ուշադիր մարդու աչքերի մեջ նայել: 5 վայրկյանում կարողանում են սուտը տարբերել ճշտից: Բնավորությունը՝ նախաձեռնողականությամբ զուգորդված հետաքրքրասիրությունը ձեզ մղում է հնարավոր ամեն ինչի նորի և անհայտի փնտրտուքներին: Գրավիչ և համեստ մնալով՝ դուք համառորեն դիմակայում եք բոլոր խոչընդոտներին, որոնք պատրաստել է կյանքը ձեզ համար: Ամեն տեղ ձգտում եք ճշմարտության հասնել: Ձեր առատաձեռնությունը կարող է համեմատվել միայն ձեր ազնվության հետ: Ամենուր և միշտ զգում եք ձեզ ինչպես տանը: Սիրում եք խոսքի հետ աշխատել, ինչպես նաև մանկավարժական տաղանդով եք օժտված: Սիրո հարցում կարող եք ձեր զուգընկերոջը տալ լավագույնը՝ վարպետորեն թաքցնելով ձեր բոլոր թերությունները:

Անուբիս (մայիսի 8-27, հունիսի 29-հուլիսի 13) Այս աստվածը իր հովանավորյալներին տվել է սև հումորի զգացում և բարդ իրավիճակներում ուրախ պահեր գտնելու կարողություն: Այս մարդիկ «բու» են, սիրում են ուշ քնել և ուշ արթնանալ: Միայնությունը նախընտրում են աղմկոտ ընկերակցությունից: Աշխատավայրում ևս մենակ մնալով խնդրի հետ՝ կարող են շատ ավելի մեծ օգուտ բերել, քան թիմային աշխատանքի դեպքում: Այս մարդկանց գերբնականությունը արդարություն հաստատելու տաղանդն է: Այս խորհրդավոր Աստծո հովանավորության շնորհիվ ոչ մի մահկանացու չի կարող թաքցնել ճշմարտությունը մարդկանցից: Նա միշտ կպաշտպանի թույլերին և կպատժի մեղավորներին: Բնավորությունը՝ դուք ստվերը նախընտրում եք լույսից, մենակությունը ժողովրդականությունից… Շատերին բավական առեղծվածային անձ եք թվում: Ձեզ գնահատում են զգայունության, անկեղծության և հավատարմության համար: Մի փոքր իդեալիստ եք և շատ հուզական: Այդ պատճառով երբեմն դեպրեսիայի մեջ եք ընկնում: Բայց հնարավոր է՝ երբեմն հենց դա է ձեզ օգնում որոշ խնդիրներ լուծել: Դուք հրաշալի հոգեբան եք, քանի որ աշխարհը ձեզ համար գաղտնիք չէ: Դուք անդրդվելի եք և չեք փոխում մի անգամ կայացրած որոշումը: Դա որոշակի խնդիրներ է առաջացնում սիրային հարաբերություններում: Հին վերքերը չեն ապաքինվում, ուստի ձեզ համար դժվար է հարազատ հոգի գտնել: Զուգընկերոջն ընտրում եք շատ զգուշությամբ՝ 10 անգամ համոզվելով, որ ձեր հարաբերությունները կառուցվում են փոխադարձ հարգանքի և համաձայնության հիման վրա:

Սետ (մայիսի 28- հունիսի 18, սեպտեմբերի 28-հոկտեմբերի 2) Այս նշանի մարդիկ չափազանց հավակնոտ ու ինքնավստահ են և համոզված, որ միշտ իրավացի են: Այդպիսի մարդիկ հաճախ քաղաքական գործիչ կամ բարձրաստիճան պաշտոնյա են դառնում: Նրանց գերբնականությունը դրսևորվում է, երբ սկսում են գուշակություն անել խաղաթղթերով, սուրճի մրուրով կամ նույնիսկ ամպերով: Նրանցից լավ որևէ մեկը չի կարող կարդալ ճակատագրի նշանները և ճիշտ եզարկացություններ անել: Նրանց կարելի է համարձակորեն վստահել ձեր ճակատագիրը: Բնավորությունը՝ դուք նվաճող եք և համարում եք, որ խոչընդոտները գոյություն ունեն, որպեսզի հաղթահարեք դրանք: Ուստի մշտապես փնտրում եք դրանք: Անցյալից չեք կառչում, այլ հույսով դեպի ապագան եք նայում: Ձեր անցյալի սխալներից սովորել չեք կարողանում, ուստի մշտապես ինչ-որ բան նորից եք սկսում, ստուգում եք ձեր կարողությունները, ինչ-որ մեկի հետ մրցում: Ներքին հանգստություն սեփական պարադոքսների հետ պայքարում եք ձեռք բերում: Ձեզ հաճախ թվում է, որ կարող եք հույս դնել միայն ինքներդ ձեզ վրա: Չեք կարողանում հանդուրժել պրոֆեսիոնալ, սոցիալական և սիրային ոլորտներում սահմանափակումները: Ձեր եսասիրությամբ պաշտպանվում եք այն իրադարձություններից, որոնք կարող էին ցավ պատճառել ձեզ: Ձեր ազատությունը պահպանելու համար նախընտրում եք փախչել և թաքնվել: Սիրո հարցում դժվարությմաբ եք կարողանում վերահսկել ձեր խանդը՝ ենթագիտակցաբար ընտրելով այնպիսի զուգընկերոջ, որին դուր կգա ձեր իմպուլսիվ վարքագիծը:

Բաստետ (հուլիսի 14-28, սպտեմբերի 23-27, հոկտեմբերի 3-17) Այս նշանի ներկայացուցիչները կատարյալ կին և մայր են: Հեշտությամբ հաջողության են հասնում բոլոր այն մասնագիտություններում, որոնք կանացի են համարում: Նրանք հրաշալի ուսուցիչներ, բուժքույրեր, ֆլորիստներ և հաշվապահներ են դառնում: Գերբնական կարելի է համարել հանգստացնելու և սթրեսը վերացնելու նրանց ունակությունը: Նրանք զարմանալի բիոդաշտ ունեն, որը ջերմացնում է շրջապատում բոլորին: Բնավորությունը՝ դուք սովոր եք պաշտպանվել: Զգոնությունը ձեր ուժեղ կողմն է, բայց չափազանց զգուշավորությունը խանգարում է ճիշտ գնահատել իրավիճակը: Դուք պետք է հաղթահարեք ամոթխածությունը և բացվեք աշխահի առաջ, այդ դեպքում կյանքը շատ ավելի հետաքրքիր և լուսավոր կդառնա ձեզ համար: Ձեր հմայքը և բնական գրավչությունը, դիվանագիտական հմտությունները և առատաձեռնությունը գրավում են մարդկանց: Ձեր խորաթափանցությունը, լավ զարգացած ինտուիցիան, տակտի զգացումը ստիպում են մարդկանց խորհրդի կարիք ունենալու դեպքում դիմել ձեզ: Եվ նրանք չեն սխալվում, քանի որ դուք միշտ յուրաքանչյուրի համար համապատասխան բառեր եք գտնում: Սիրո մեջ զուգընկերոջ եք փնտրում, որը կկարողանա գնահատել ձեր զգայունությունը և հուզականությունը: Ձեր մտերիմներին շրջապատում եք առանձնակի ուշադրությամբ, խնամքով և անսահման սիրով:

Հոր (մայիսի 1-7, ապրիլի 20-30, օգոստոսի 12-19) Հորի հովանավորչության տակ ծնվածները ստեղծված են թռիչքի համար: Նրանք հարուստ երևակայություն ունեն, հրաշալի կերպով դրսևորում են իրենց արվեստի ոլորտում: Նրանք լավ կենսաբաններ ու կենդանաբաններ, ինչպես նաև կենդանի վարժեցնողներ են դառնում: Նրանց գերբնականությունն այն է, որ կարողանում են հասկանալ կենդանիների լեզուն: Կատուները և շներն ուրախությամբ արձագանքում են նրանց հրահանգներին: Կարող են քնքշանքով և ուժով շրջապատել ցանկացած կենդանու: Ձեզ գնահատում են կենսուրախության, մեծահոգության և առողջ պրագմատիզմի համար: Ձեր նպատակները հստակ եք տեսնում, ուստի դրանց հասնելու գործում չպետք է խնդիր առաջանա: Արարիչ հոգի ունեք, չեք վախենում դժվար աշխատանքից, այլ ընդհակառաը կարծես ինքներդ ձգտեք դրան: Սիրում եք ռիսկ և չեք փախչում պատասխանատվությունից: Բացի այդ միշտ ինքնավստահ եք: Բնավորությունը՝ սիրում եք կառավարել, ամեն ինչ վերահսկել, սակայն շրջապատում բոլորը չէ, որ հիացած են ձեզանով: Այնքան էլ չափավոր չեք: Պետք է աշխատեք համբերության և դիվանագիտության վրա: Ընդունակ եք սիրել առաջին հայացքից: Բայց այդպիսի սերն ակնթարթային է: Ամեն ինչ իր ժամանակն ունի: Տարիքի հետ ավելի կայուն կդառնաք ձեր զգացմունքների հարցում:

Սեկմետ (հուլիսի 29-օգոստոսի 11, հոկտեմբերի 30-նոյեմբերի 7) Եթե այս նշանի ներքո եք ծնվել, ապա ամենայն հավանականությամբ մեծ հեղինակություն եք վայելում մարդկանց շրջանում, պահանջկոտ եք ձեր և մյուսների հանդեպ: Հավասարաչափ տաղանդավոր կլինեք բոլոր մասնագիտություններում, որոնց դեպքում պետք է շատ շփվել մարդկանց հետ և կարևոր որոշումներ կայացնել: Գերբնական է թվում ձեր հաջողակ լինելը: Կարողանում եք ճիշտ ժամանակին ճիշտ վայրում լինել: Ցանկացած գործում հաջողությունը կուղեկցի ձեզ: Ձեր նախաձեռնած ցանկացած գործ հաջողությամբ կպսակվի: Բնավորություն՝ դուք կրքոտ, անկոտրում, հպարտ անձնավորություն եք: Միշտ շատ ընկերներ ունեք, թեև շատ ներողամիտ չեք շրջապատողների հանդեպ: Ձեզ լավ եք վերահսկում, ուստի հազվադեպ եք սխալներ անում: Սակայն ձեր հպարտ արտաքինի տակ թաքնված է ազնիվ, զգայուն, զգուշավոր մարդ, որը համակրանք է ակնկալում: Չափազանց պերֆեկցիոնիստ լինելով՝ դուք միշտ դժգոհ եք մնում: Ճկունությունը, ֆանտազիան և պակաս ինքնաքննադատությունը կօգնեն ձեզ կյանքն ավելի հեշտ ընկալել:

ankakh.com