Լոնդոնի «Արսենալի» նորեկ, Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն առաջին հարցազրույցն է տվել ակումբի պաշտոնական կայքին:
«Ինձ միշտ դուր է եկել, թե ինչպես է խաղում «Արսենալը», ինչպես է մարզում Արսեն Վենգերը, ով աշխատում է երիտասարդ ֆուտբոլիստների հետ:
Սիրահարված էի Թիերի Անրիի խաղին, հնարավոր է՝ դա էր պատճառը «զինագործներին» երկրպագելու համար: Անրին բազմաթիվ գոլեր էր հեղինակում, խաղում էր թիմի համար, նա կարծես հերոս լիներ:
«Արսենալի» այն երկրպագուներին, ովքեր քիչ բան գիտեն իմ մասին, կասեմ, որ կարծիք կկազմեք դաշտում իմ խաղը տեսնելուց հետո: Նախասիրություն չունեմ դիրքիս վերաբերյալ, ինձ դուր է գալիս գտնվել դաշտում, տեղաշարժվել, ազատ գոտիներ ստեղծել:
Նախապատվություն չունեմ իմ նոր թիմակիցներիս հարցում, ցանկանում եմ խաղալ բոլորի հետ և սկսել մարզումները որքան հնարավոր է շուտ»,- ասել է Մխիթարյանը:
armsport.am