Այսօր՝ հունվարի 23-ին, զավեշտալի դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։00-ի սահմաններում Երևանի Ճանապարահային Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն քաղաքացիների կողմից ահազանգ է ստացվել, որ Իսակովի պողոտայում գտնվող CPS բենզալցակայանում հրդեհ է բռնկվել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված վայր են ժամանում Երևանի ՃՈ ծառայողները՝ պետի տեղակալ Հայկազ Մաթևոսյանի գլխավորությամբ։ Պարզվում է, որ ոչ մի հրդեհ էլ տեղի չի ունեցել, պարզապես էլեկտրաէներգիայի դադարեցման պատճառով բենզալցակայանի օրվա պատասխանատուն «դվիժոկ» է միացրել, ինչից առաջացել է ուժեղ ծուխ, ու քաղաքացիներն էլ, կարծելով, որ տեղի ունեցածը հրդեհ է, ահազանգել են Ոստիկանություն։