Ինձ համար միևնույն է, Քիմ Քարդաշյանին էլ էին քննադատում. Լիլի Մորտո. asekose.am (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Ինձ համար միևնույն է, Քիմ Քարդաշյանին էլ էին քննադատում. Լիլի Մորտո. asekose.am

Օրեր առաջ «Քաղցած սպասում են»  հաղորդումը հյուրընկալվել էր  սկանդալային ոճաբան Լիլի Մորտոյին: Թողարկումից հետո այն համացանցում բուռն արձագանք էր գտել, հիմնականում քննադատական խոսքեր էին հնչում Լիլիի հասցեին:

«Տղերք, էդ արդեն մարդ չկա նկարեք: Կարողա՞  երրորդ մասի թիթեռներին էլ ասեք սկսեն ձեր համար սարքեն, սրա նկարները տեսա ինստագրամում, իսկական տռասի թիթեռա, ամոթա, որ էս աղջիկը հայա:

Այ զզվելի, ուղղակի ամոթա որ դու հայ էս։ էլ ոչ մի տեղ չասես էտ մասին»:

Այս և նմանատիպ մեկնաբանութունները գերակշռող էին, ինչի վերաբերյալ էլ Asekose.am-ը զրուցել է Լիլի Մորտոյի հետ:

«Ինձ համար այդ մեկնաբանությունները, ժողովրդի կարծիքն այդքան էլ էական չեն, մանավանդ, որ վատ մեկնաբանություններ են գրում: Սպասելի էր այս ամենը, որովհետև մեր հայ ազգին բնորոշ է, բնականաբար, վատ մեկնաբանությունները պետք է ավելի շատ լինեին, քան հակառակը»:

Իսկ դիտարկմանը, որ շատերը նրան վիրավորական արտահայտություններ էին գրում` օգտագործելով «Ծերեթելի», «Երրորդ մաս» բառերը, Լիլի Մորտոն ասաց.

«Նախ առաջին հերթին ասեմ, որ եթե մարդուն չեն ճանաչում, չեն կարող նման բաներ ասել: Ինձ համար այդ ամենն էական չէ, կարևորը, որ ես գիտեմ, թե ով եմ,  մնացածը` ով ինչ ուզում է, թող ասի: Մեր հայերը, եթե մի փոքր արտաքինով աղջիկ են տեսնում, միանգամից իրենց խելքին համապատասխան, իրենց բնորոշմանը համաձայն մեկնաբանություններ են գրում, ինչին այդքան էլ ուշադրություն չեմ դարձնում, ինձ համար այդ ամենը միևնույն է»:

Հարցին` արդյո՞ք միայն գեղեցկությունն է պատճառը նման վերաբերմունքի` հաշվի առնելով, որ Հայաստանում քիչ չեն գեղեցիկ աղջիկները, Լիլին ասաց, որ այս ոլորտ նոր  մուտք գործած շատ աղջիկներ են նման խնդիրներ ունեցել.

Լիլին անդրադարձավ նաև նրան, թե որքանով է ինքը հրահրում հանրությանը, քանի որ «Քաղցած սպասում են»  հաղորդման ընթացքում ներկայացել էր առանց կրծկալի.

«Եթե բաց և կարճ եմ հագնում, և դա ինձ դուր է գալիս, ապա որևէ մեկն ինձ չի կարող ասել` այդպես մի արա: Աղջիկը կարող է  կրծկալով լինել, փակ  հագնվել, բայց շատ ավելի վատ բաներ անել կյանքում, սակայն նրան որևէ մեկը ոչինչ չի ասի, որովհետև ուշադրության կենտրոնում չէ: Երբ մարդ ուշադրության կենտրոնում է, առաջ է գնում, բնականաբար, սկսելու են քարկոծել:  Չեմ ուզում համեմատվել, սակայն այդ նույնը տեղի էր ունենում նաև Քիմ Քարդաշյանի հետ. 450 մեկնաբանությունից միայն 50-ը կարող էր լավը լինել, սակայն նա թքած ունի: Ես մանկուց կարողացել եմ այս ամենն անտեսել, եթե մարդիկ մի փոքր կամեցող լինեն, իրենց կյանքում ամեն ինչ ավելի լավ կլինի: Այս հաղորդման շրջանակներում էլ ես լավ պատրաստում էի, սակայն մարդիկ, միևնույն է, վատն  են տեսնում: Իսկ ինձ  այդ մեկնաբանությունները կվիրավորեն միայն այն դեպքում, եթե ես հասկանամ, որ դրանք մի փոքր իրականությանը համապատասխան են կամ ճշմարիտ են, իսկ եթե դրանք գրողներն ինձ չեն ճանաչում, ապա այդ ամենն ինձ չի կարող վիրավորել»:

asekose.am