Դիզայներ Ֆաինա Հարությունյանն առաջնեկը` Նիկայի ծննդից մեկուկես տարի անց կրկին բալիկի է սպասում։ Tert.am Life–ի հետ զրույցում նա պատմել է, որ ամուսնուն` օպերատոր Արտյոմ Աբովյանին արու զավակ կպարգևի։
Դիզայները նշեց, որ ոչ իր, ոչ էլ ամուսնու համար երեխայի սեռը կարևոր չի եղել. «Մենք դեմ ենք, երբ ասում են` վայ, նորից աղջիկ է, կամ վայ, նորից տղա է։ Աստված ինչ սեռի երեխա էլ տա, շատ շնորհակալ կլինենք։ Մեզ համար կարևորն այն է, որ առողջ լինի»։
Փոքրիկի ծնունդը նախանշված է ապրիլին։ Անվան ընտրությունը ծնողների համար ամենադժվարն է։ «Մեզ մոտ շատ դժվար է ստացվում անվան ընտրությունը։ Վերջին օրով ենք ընտրություն անում։ Նույնիսկ մոտավոր տարբերակներ չունենք։ Աղջկաս դեպքում էլ այդպես եղավ։ Կարևորն այն է, որ երեխան առողջ լինի, ժամանակին ծնվի, իսկ անուն կընտրենք»,– ընդգծեց դիզայները։
Ամբողջությամբ՝ life.tert.am