Սպանության փորձ «Պոնչիկ-Մոնչիկ»-ի մոտ. ովքեր էին կիզակետում, և ով էր թիրախավորված պաշտոնյայի որդին
Advertisement 1000 x 90

Սպանության փորձ «Պոնչիկ-Մոնչիկ»-ի մոտ. ովքեր էին կիզակետում, և ով էր թիրախավորված պաշտոնյայի որդին

Անցած տարվա հունիսի 25-ին Գյումրու Գյումրու կենտրոնական Սայաթ-Նովա փողոցում՝ «Պոնչիկ-Մոնչիկ» սրճարանի դիմաց, կրակոցներ են հնչել, ինչի հետևանքով մեկ մարդ հոսպիտալացվել է: Տեղաբնակները նկատել են` ինչպես են մի քանի մեքենա կրակոցներից հետո արագ շարժվում և հեռանում դեպքի վայրից:

Սպանության փորձի գործն արդեն ուղարկվել է դատարան, մակագրվել դատավոր Վարդան Գրիգորյանին: Ըստ մեղադրական եզրակացության` կրակոցների հեղինակը եղել է Արտյոմ Ղազարյանը, ում մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա խմբով, ապօրինի ձեռք բերված հրազենով փորձել է սպանել Գեորգի Հակոբյանին: Գործով որպես մեղադրյալ է անցնում նաև Սարգսյանը, ով մեղադրվում է ծանր հանցագործությունը պարտակելու մեջ:

Նշենք, որ Գեորգի Հակոբյանը, ում նկատմամբ իրականացվել է սպանության փորձը, Շիրակի մարզի վաղամեռիկ պաշտոնյաներից մեկի՝ Հակոբ Հակոբյանի որդին է: Հակոբ Հակոբյանն աշխատել է Ախուրյանի իրավապահ համակարգում։

armlur.am