Չինական Vivo ընկերությունը պաշտոնապես հայտարարել է սմարթֆոնի առաջին կոմերցիոն մոդելի մասին, որի հետքերի սկաները տեղադրված է անմիջապես էկրանի տակ: X20 Plus UD նորույթը չունի Home և առջևի մյուս ստեղները, իսկ նրա դիմային մակերևույթը մեկ ամբողջական դիսփլեյ է, հաղորդում է Vesti-ն:
Բացի էկրանի տակ գտնվող հետքերի սկաներից, այն նախորդ տարվա Vivo X20 Plus-ից ոչնչով չի տարբերվում:
Սմարթֆոնն ունի 18:9 չափի հարաբերակցությամբ 6.43 դյույմ Full HD (2160×1080 փիքսել) AMOLED պանել, 2.2 ԳՀց հաճախականությամբ 8 միջուկանի Snapdragon 660 չիպսեթ, 4 գիգաբայթ օպերատիվ և 128 Գբ ներքին հիշողություն: Ներկառուցված մարտկոցի հզորությունը 3800 մԱժ է:
scannews.am