Samsung ընկերությունը դադարեցրել է Galaxy Note 7 սմարթֆոնի արտադրությունը
Advertisement 1000 x 90

Samsung ընկերությունը դադարեցրել է Galaxy Note 7 սմարթֆոնի արտադրությունը

Samsung Electronics հարավկորեական ընկերությունը հայտարարել է Galaxy Note 7 սմարթֆոնի արտադրությունը դադարեցնելու մասին այն բանից հետո, երբ ԶԼՄ-երում տեղեկատվություն հայտնվեց փոխարինված սարքերում տեղի ունեցած բռնկումների մասին:

Այդ մասին հոկտեմբերի 10-ին հայտնել է «Ռյոնհապ» գործակալությունը: Նրա տվյալներով՝ որոշումը ընկերությունն ընդունել է այն գերատեսչությունների հետ համատեղ, որոնք պատասխանատու են Հարավային Կորեայում, ԱՄՆ-ում և Չինաստանում սպառողական անվտանգության համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

168.am