Ո՞ւր գնան ձյան սիրահարները
Advertisement 1000 x 90

Ո՞ւր գնան ձյան սիրահարները

Հունվարի 24-ից 27-ը Ծաղկաձորում ձյուն կտեղա։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը։

«Այնպես որ, եթե այս տարի Ծաղկաձորում չեք վայելել ձմռան գեղեցկությունը, կարող եք այդ օրերին գնալ վայելելու»,- գրել է նա։

Հանրապետության տարածքում հունվարի 24-27-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ տեղումներ կլինեն, առանձին վայրերում քամու ուժգնությունը կհասնի 15-20 մ/վ-ի: Այս մասին հայտնում է «Հիդրոմետ» ծառայությունը։

«Օդի ջերմաստիճանը 24-ի գիշերը կբարձրանա 2-3 աստիճանով, 24-26-ի ցերեկը կնվազի 3-5 աստիճանով»,- նշված է հաղորդագրության մեջ:

Երևանում հունվարի 24-27-ը ժամանակ առ ժամանակ տեղումներ կլինեն:

Այսօր` հունվար 24-ին, մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կկազմի 6-8, գիշերային ժամերին` 0-2 աստիճան տաքություն։

Հանրապետության տարածքում հունվարի 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:



Նման նյութեր