Հայաստանը դարձավ Միջազգային ծովային կազմակերպության (IMO) անդամ՝ միանալով համապատասխան կոնվենցիային: Այդ մասին նշված է ՄԱԿ-ի կայքէջում:
Հայաստանը 173-րդ երկիրն է, որ անդամակցում է կազմակերպությանը։ ՄԾԿ-ն նաև 3 ասոցացված անդամ ունի: Միջազգային ծովային կազմակերպությունը միջազգային ոչ կառավարական կազմակերպություն է, որը ենթարկվում է ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովին, մասնագիտանում է միջազգային առևտրային նավագնացության հետ կապված տեխնիկական հարցերի շուրջ գործակցության և տեղեկատվության փոխանակման ոլորտում: