Պուտինի վստահելի հայերը
Advertisement 1000 x 90

Պուտինի վստահելի հայերը

Ռուսաստանի ԿԸՀ-ն գրանցել է 2018 թվականի նախագահական ընտրություններում Վլադիմիր Պուտինի վստահված անձանց երկրորդ խումբը,-հայտնում է Русарминфо-ն:

Պուտինի վստահված անձանց նոր ցուցակում են գրող, երգիծաբան Եվգենի Պետրոսյանը և հայտնի շոումեն, դերասան Միխայիլ Գալուստյանը:

Հիշեցնենք, որ ՌԴ նախագահի վստահված անձանց շարքում են նաև ռուսաստանաբնակ սուսերամարտուհի, Օլիմպիական երկակի չեմպիոն Յանա Եգորյանն ու Russia Today-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը: