Վահե Անթանեսյանի հրապարակումը.
Երևանը նշում է իր հիմնադրման 2799-ամյակը:
Թվում է՝ փառահեղ մի իրադարձություն, որ շատերիս հոգին պետք է լցնի բերկրանքով ու հպարտությամբ: Սական, իրականում, մեր արժեհամակարգը, մեր պատմության մեծագույն ձեռքբերումները նվաստացնելու խղճուկ փորձ է սա, որ ծնունդ է առել խորհրդային պատմագիտական դպրոցից, մասնավորապես՝ ուրարտագիտություն կոչված կեղծ անհեթեթությունից:
Բանն այն է, որ պետք է սոսկ նշել Էրեբունի բերդաքաղաքի ծննդյան 2799-ամյակը, այլ ոչ Երևանի: Երևան-Էրիվան-Արի(ա)վանի տարածքում Էրեբունու նման տասնյակից ավել բերդ-ամրոցներ են եղել: Նրանց մեջ Էրեբունին որևէ կերպ աչքի չէ ընկել առանձնահատկությամբ: Էրեբունին սոսկ մեկն է մնացյալից:
Մինչդեռ… Երևանի կենտրոնական հատվածն զբաղեցնում է Շենգավիթյան հնավայրը, որը Քուռ-Արաքսյան քաղաքակրթության կենտրոնն է հանդիսացել: Հետևաբար՝ Երևանի իրական տարիքը պետք է բխեցնել Շենգավիթից, ինչն ավելի է, քան 6000 տարեկանը: Իսկ մենք, նշելով Էրեբունու ծնունդը և նրան անվանակոչելով Երևան, սոսկ նսեմացնում ենք մեր նախնյաց մեծագույն ձեռքբերումներից մեկը…