Ընկերությունը սուպերմարկետում օգտագործել է նույն տեխնոլոգիաները, որոնք կիրառվում են անօդաչու մեքենաներում:
Ինչպես հայտնում է «Վեդոմոստի»-ն, պտտադռնակի միջոցով խանութ մտնելու համար անհրաժեշտ է սմարթֆոն՝ Amazon-ի համապատասխան հավելվածով: Դրանից հետո գնորդը կարող է վերցնել իրենց անհրաժեշտ ապրանքները, դրանք դնել հատուկ պայուսակում եւ լքել տարածքը:
Դարակների վրա տեղադրված սքաներների օգնությամբ գնումների ընդհանուր արժեքն ավտոմատ կերպով գանձվում է օգտատիրոջ հաշվից՝ հավելվածի միջոցով: Կարելի է նաեւ հրաժարվել ապրանքից՝ այն հետ դնելով դարակի վրա:
Amazon-ի ավտոմատացված խանութը փորձնական ռեժիմով բացվել էր դեռեւս մեկ տարի առաջ, սակայն միայն ընկերության աշխատակիցների համար, իսկ օրերս այն դռները բացել է նաեւ բոլոր սպառողների համար: Amazon-ը դեռ չի հայտնում նոր ավտոմատացված խանութներ բացելու իր մտադրության մասին:
Ավելի մանրամասն՝ banks.am