Չինաստանում տեղի է ունեցել 114-ամյա չինուհու եւ 71-ամյա տղամարդու հարսանիքը: Այս մասին հայտնել է Cina պորտալը:
Ամուսնության արարողությունը կայացել է Չինաստանի Սինցզյան-Ույղուրական ինքնավար շրջանի Կաշգար օկրուգի Բաչու գավառում:
Ինչպես հայտնել Է փեսացուն, ինքը իր սիրեցյալի համաձայնությանը ձգտել է հասնել մեկ տարուց ավելի: Նրա խոսքով՝ իրենք ծանոթացել են ծերանոցում: Տղամարդն ասել է, որ սկզբում իրեն դուր էր գալիս իր ապագա կնոջ պատրաստած կերակուրները: Ավելի ուշ նա հասկացել է, որ իրեն դուր եկած կինը «նաեւ շատ լավ մարդ է»:
Ինչպես նշում է պորտալը, կինը քանիցս մերժել է տղամարդուն, բայց նա չի դադարել սիրատածել նրան: Ի վերջո, կինը համաձայնել է հարսանիք անել, եւ նրանք գրանցել են իրենց հարաբերությունները, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
168.am