Թրամփը դավաճանել է Մելանյային. նոր սկանդալ
Advertisement 1000 x 90

Թրամփը դավաճանել է Մելանյային. նոր սկանդալ

Միացյալ Նահանգների առաջին տիկինը՝ Մելանիա Թրամփը, հրաժարվել է ամուսնու հետ պաշտոնական գործուղման մեկնել. պատճառը վերջին շրջանում քննարկվող տհաճ լուրերն են:

ԱՄՆ-ում նոր սկանդալ է հասունացել: Տեղեկատվությունը, որը Դոնալդ Թրամփն այդքան ցանկացել էր թաքցնել, բոլորին հայտնի է դարձել։ Պարզվում է՝ 2006-2010 թվականներին, երբ Թրամփն արդեն ամուսնացած էր Մելանյայի հետ, սիրային հարաբերություններ է ունեցել պոռնոաստղ Ստորմ Դենիլեսի հետ:

Ինչպես հաղորդում է «The Wall Street Journal»-ը, նախագահական ընտրություններից առաջ Թրամփը 130 հազար դոլար է տվել դերասանուհուն, որպեսզի վերջինս գաղնքիը չբացահայտի: Չնայած դրան՝ տեղեկատվությունը հայտնի է դարձել լրատվամիջոցներին: Դրանից հետո Մելանյան հրաժարվել է Դավոսում ուղեկցել ամուսնուն:

Նրանց վատ հարաբերությունների մասին է նաև վկայում այն, որ նրանք հունվարի 22-ին չեն նշել իրենց ամուսնության 13-րդ տարեդարձը:

socialmedia.am