Բոլիվուդի աստղ Այշվարիա Ռայը կրկին դիմել է հայ ոճաբան Մարիաննա Մուկուչյանին։
Հնդկաստանում հայտնի ոճաբան Մարիաննա Մուկուչյանը կրկին աշխատում է Բոլիվուդի աստղ Այշվարիա Ռայի հետ։ Մուկուչյանը Instagram-ում լուսնկար է հրապարակել և գրել. «Այշվարիա Ռայ Բաչչանը Dabboo Ratnani ամենամյա օրացույցի համար»։
Մուկուչյանն համագործակցում է Այշվարիա Ռայի և Բոլիվուդի այլ աստղերի հետ։ Մարիաննան աշխատել է Նյու Յորքում, Քեյփթաունում, Դուբայում։ Նա աշխատել է մի քանի ամսագրերում, հետո առաջարկ է ստացել Բոլիվուդից։