Հենրիխ, իմացիր, որ ոսկե սիրտ ունես. ՄՅՈւ-ի երկրպագուների հրաժեշտի նամակը
Advertisement 1000 x 90

Հենրիխ, իմացիր, որ ոսկե սիրտ ունես. ՄՅՈւ-ի երկրպագուների հրաժեշտի նամակը

Բելգիայում անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական ֆան ակումբը՝ MUSC Red Flag-ը, հրաժեշտի նամակ է գրել հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին, ով օրեր առաջ տեղափոխվել էր «Արսենալ»:

«Սիրելի Հենրիխ, ժամանակ պահանջվեց զգացմունքները թղթին հանձնելու համար: Այսօր չեմ գրում միայն իմ, այլ «Մանչեսթեր Յունայթեդի» բոլոր երկրպագուների անունից: Այս նամակն իմը չէ, այն մերն է, քանի որ մենք «Յունայթեդն» ենք:

Գիտենք, որ բազմաթիվ խոսակցություններ են եղել քո տրանսֆերի վերաբերյալ: Այստեղ չենք դատելու ակումբի կամ մարզչի որոշումները, այլ որպեսզի արձագանքենք որպես երկրպագուներ, ընտանիք, ցույց տանք մեր սերը: Հասկանում ենք, որ կարող էիր հեռանալ այլ կերպ: Չենք ցանկանում, որպեսզի դու մտածես՝ բոլոր երկրպագուները տենչում էին քո հեռանալը: Իսկական երկրպագուները գիտեն, թե ինչպես հոգ տանեն իրենց ֆուտբոլիստների մասին:

Իհարկե, ֆուտբոլը երբեմն դաժան է, իսկ իրերը չեն դասավորվում այնպես, ինչպես ակնկալում ենք, սակայն ցանկանում ենք, որ իմանաս՝ երբեք չենք մոռանա քո ժամանակը «Յունայթեդում»: Երբեք չենք մոռանա, որ փրկեցիր մեզ Եվրոպա լիգայում: Կարող է փոքր բան թվալ, սակայն քո գոլն օգնեց մեզ Չեմպիոնների լիգա վերադառնալ: Շնորհակալ ենք քեզ դրա համար:

Չի կարելի անտեսել «Սանդերլենդին» «կարիճ» հարվածով խփած գոլդ, որը լավագույններից էր ակումբի պատմության մեջ: Ամեն դեպքում, իմացիր, որ շատ տաղանդավոր ֆուտբոլիստ ես, ոսկե սրտով և բազմաթիվ լավ որակներով: Ցանկանում ենք, որ հաջողության հասնես «Արսենալում» և ապագայում: Մի մոռացիր, թե դու ով ես»:

armsport.am