ԱՄՆ դեսպանատան մոտ, Volkswagen-ի վարորդը վրաերթի է ենթարկել փողոցը թույլատրելի հատվածով անցնող հետիոտնին. shamshyan.com
Advertisement 1000 x 90

ԱՄՆ դեսպանատան մոտ, Volkswagen-ի վարորդը վրաերթի է ենթարկել փողոցը թույլատրելի հատվածով անցնող հետիոտնին. shamshyan.com

Այսօր՝ հունվարի 25-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 07:30-ի սահմաններում Ծովակալ Իսակովի պողոտայում՝ ԱՄՆ դեսպանատան դիմաց, Volkswagen մակնիշի 34 SN 226 համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին, ով փողոցը անցնում էր հետիոտնի համար նախատեսված վայրով՝ կանաչ լույսի առկայությամբ, տեղափոխվել «Նաիրի» բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 1-ին դասակի աշխատակիցները: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Հովակիմյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հետաքննիչ Գեղամ Ծառուկյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունն ու ՃՈ հետաքննչական բաժանմունքը պարզում են վարորդի և վրաերթի ենթարկվածի ինքնությունը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com