GetContactС հավելվածն անցած տարվանից հայ օգտատերերի շրջանում մեծ տարածում ունի։ Թուրքական ծրագրավորողների ստեղծած համարների «լրտեսը» լավ լուծում է չափից շատ հետաքրքրասեր մարդկանց համար. մեզանից շատերին` հատկապես երիտասարդներին, ծ հետաքրքիր է` ով է զանգահարել այս կամ այն համարից։
«Խելացի» մշակողները նկարագրության մեջ այնպես են գովազդում իրենց հավելվածը, որ անհնար է դիմակայել. «անհայտ համարների որոնում ու անցանկալի զանգերի կանխում», «հետ զանգելուց առաջ արագ իմացեք` ով է ձեզ զանգահարել», «համարների վայրկենական որոնում» և այլն։
Երբ հայ բաժանորդներն իմացան GetContact–ի ծագման երկրի մասին, սկսեցին արագորեն ջնջել այն գաջեթներից` չցանկանալով թուրք մշակողներին հանձնել իրենց տվյալները։
Հայ մասնագետներն արդեն հետազոտություն են անցկացրել. համացանցում կարելի է գտնել հետևյալ տեղեկությունը` թուրքական հավելվածի օգտատերերի մեծ մասը (ավելի քան 85%) հայեր են։
«Հավելվածը տվյալները մի քանի մակարդակով է ստանում։ Այն կարող է ստանալ.
1. Անուն, ազգանուն
2. Գրանված համարները
3. Ձեր անձնական հաշիվները (օրինակ, Messenger, Viber, E-Mail, Bank Accounts)։
Հայաստանում գրանցված 4 միլիոն հեռախոսահամարից այդ հավելվածի համակարգում գրանցված է 30%–ը, այսինքն` 1.3 միլիոն բաժանորդ», – գրում է Facebook–ի օգտատեր Հրայր Մովսիսյանը։
Ավելի մանրամասն՝ armeniasputnik.am