Ինչով է Ադրբեջանը փոխարինում «վատ» զինվորներին. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Ինչով է Ադրբեջանը փոխարինում «վատ» զինվորներին. armeniasputnik.am

Ադրբեջանը փորձում է փոխհատուցել իր զինվորների վատ նախապատրաստությունը տեխնոլոգիական զենք օգտագործելով, Sputnik Արմենիային ասաց ռազմական փորձագետ, «Սպառազինությունների արտահանում» ամսագրի հրատարակիչ Ռուսլան Պուխովը։

Ավելի վաղ Արցախի Պաշտպանության բանակը հաղորդել է շփման գծում Ադրբեջանի կողմից երկու մարտական անօդաչու թռչող սարք օգտագործելու մասին, որոնք հայկական դիրքերի վրա ական և ինքնաշեն ռումբ են գցել։ Հարձակման հետևանքով ոչ ոք չի տուժել։

«Ակնհայտ է, որ շփման գծում գոյություն ունի լուրջ անհավասարություն։ Ադրբեջանն ունի ավելի շատ նյութական պաշարներ, տեխնիկա։ Սակայն ադրբեջանցիները հասկանում են, որ մարդկային «բազայի» որակը, նրանց նախապատրաստությունը, պատասխանատվությունն ավելի վատ է, քան Արցախի և Հայաստանի զինվորների», – ասաց Պուխովը։

Նրա խոսքով` այդ իրավիճակում Ադրբեջանը փորձում է շեշտը դնել ժամանակակից տեխնոլոգիաների վրա։

«Բանն այն է, որ ադրբեջանական պաշտպանական արդյունաբերությունն ինչ–որ արտասահմանյան նմուշների հավաքածու է կամ վերանորոգման ձեռնարկությունների։ Վերջին հաշվով` մի մեծ «Պոտյոմկինյան գյուղ»», – ասաց Պուխովը։

Ուստի Բաքուն, նրա խոսքով, շեշտը դնում է Հարավաֆրիկյան Հանրապետությունից և Իսրայելից ժամանակակից տեխնոլոգիաներ ձեռք բերելու վրա (ԱՄՆ–ից և Եվրոպայից դա շատ բարդ է. թույլ չեն տալիս կամ խուսափում են)։

Նրա խոսքով` ՀԱՀ–ն Իսրայելի հետ միասին, բարձր տեխնոլոգիաների աղբյուր է։ Ադրբեջանի անօդաչու թռչող սարքերի մեծամասնությունն իսրայելական արտադրության են, այնպիսի խոշոր ընկերությունների, ինչպիսին է Elbit Systems–ը (Hermes-450, Hermes-90, Hermes —900 անօդաչու թռչող սարքերը), ինչպես նաև` փոքր ընկերությունների` օրինակ` Aeronautics–ը (Օրբիտեր-1K)։

Ամբողջությամբ՝ armeniasputnik.am



Նման նյութեր