Հեռուստամեկնաբան Արտյոմ Կարապետյանը կնոջ` դերասանուհի Յուլյա Ֆինկի հետ օրերս է վերադարձել ԱՄՆ–ից, որտեղ նրանք առաջին անգամ էին։ Սա այն ճամփորդական փաթեթն էր, որն Արտյոմը նվիրել էր Յուլյայի տարեդարձին։ Արտյոմին և Յուլյային ԱՄՆ էր տարել ոչ միայն տուրիստական հետաքրքրասիրությունը։ 18 տարվա ընդմիջումից հետո հաղորդավարը հանդիպել է իր ծնողներին և, վերջապես, ծանոթացրել կնոջ` Յուլյայի հետ։
Tert.am Life–ի հետ զրույցում Արտյոմը պատմել է զգացմունքային հանդիպման և երազանքների երկիր համարվող Ամերիկան բացահայտելու մասին։
«Շատ հուզիչ, ես կասեի` պատմական հանդիպում էր։ Երբ նոր ես բաժանվում, սկզբում շատ ես կարոտում, հետո կարոտում ես, իսկ հետո գալիս է մի շրջան, երբ կարոտում ես, սակայն չես զգում դա։ Սովորում ես այդ կարոտին։ Թվում է` նույնիսկ կարող ես ապրել այդպես, սակայն երբ կայանում է հանդիպումը, հասկանում ես, որ այդպես չէ։ Հանդիպումից հետո ավելի դժվար է։ Ես չեմ կարող նկարագրել` ինչ զգացողություններ եմ ունեցել։ Ինձ թվում էր` շատ բան է փոխվել. ես կարծում էի` իրենք են փոխվել, իրենց թվում էր` ես եմ փոխվել, սակայն ընդամենը մի քանի ժամ անց, տպավորություն էր, որ չենք ունեցել այդ տարիների բաժանումը»,– պատմեց նա։
Ամբողջությամբ՝ life.tert.am