այ դիզայներ Ամալյա Բաբայանի ազգային ոճով ձեռագործ պայուսակը հաճելիորեն զարմացրել է ըմբիշ Միհրան Հարությունյանի աբխազ կնոջը` Մակտինային։
Խարտյաշ գեղեցկուհին Instagram–ի իր էջում տեղադրել է լուսանկար, որում նա ցուցադրում է նվեր ստացած պայուսակը։
«Միշտ զարմացնում են այն մարդիկ, որոնք սեփական ձեռքերով այսպիսի գեղեցկություն են ստեղծում։ Առաջին հայացքից սիրահարվեցի ազգային մոտիվներով այս պայուսակին։ Այնքան գեղեցիկ էին ձևավորել նվերը։ Շնորհակալություն անսահման տաղանդավոր @nazan.ami–ին»,– մեկնաբանել է լուսանկարը Մակտինան։