Հայաստանը պետք է գերազանցի Ադրբեջանին ԱԹՍ-ների պայքարում, լրագրողներին ասաց քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը։
Ավելի վաղ Արցախի ՊԲ-ն հայտնել էր, որ Ադրբեջանը արցախյան հակամարտության գոտում երկու մարտական ԱԹՍ է գործողության մեջ դրել` հայկական դիրքերի ուղղությամբ կիրառելով ականանետի արկ և ինքնաշեն նռնակ։ Հարձակման հետևանքով ոչ ոք չի տուժել։
Մանասյանն ընդգծեց այն փաստը, որ Ադրբեջանը փորձում է այնպիսի ԱԹՍ-ներ արտադրել, որոնց դեմ անզոր կլինեն հայկական ՀՕՊ համակարգերը։
«Ադրբեջանը փորձում է անհավասարություն ստեղծել իր օգտին։ Հայաստանը դրա դեմ պետք է ինքնուրույն պայքարի», — ասաց Մանասյանը։
Հայաստանը, քաղաքագետի խոսքով, «ծրագրավորողների բանակ» ունի, որը պետք է օգնի լուծել այս հարցը։
«Մենք կարող ենք ինքնուրույն պաշտպանել մեր երկինքը ԱԹՍ-ներից։ Պետք է մտածել, թե ինչպես գերազանցել Ադրբեջանին` անկախ նրա գործողություններից։ Ամեն դեպքում սահմանին մենք պահածոների շշեր չպետք է կախենք», — ասաց Մանասյանը։