Հեղեղումներից փրկվող առնետները վխտում են Փարիզում
Advertisement 1000 x 90

Հեղեղումներից փրկվող առնետները վխտում են Փարիզում

Փարիզում հեղեղումներից փրկվող առնետներն սկսել են ավելի շատ նկատվել քաղաքի փողոցներում: Այդ մասին հայտնել է The Local-ը:

Ափերից դուրս եկած Սենը ողողել է առնետների բները և կրծողներին ստիպել նոր ապաստաններ փնտրել:

«Դա չի նշանակում, որ նրանք շատացել են, պարզապես մենք ավելի հաճախ ենք դրանց տեսնում»,- պարզաբանել է առնետների գծով փորձագետ Պիեռ Ֆալգիրակը: Նա հավելել է, որ տարերային աղետը կբերի կրծողների թվաքանակի ժամանակավոր կրճատման: Հեղեղումից հետո դրանց պոպուլյացիան արագորեն կվերականգնվի և կհասնի նախկին մակարդակին, որը կազմում է 1,75 առնետ՝ քաղաքի յուրաքանչյուր բնակչի հաշվով:

Հունարի 25-ին ավելի վաղ տեղեկացվել Է, որ տեղատարափների պատճառով Սենի ջրի մակարդակը գերազանցել է 3,3 մետրը: Գետի առափնյա փողոցներում ավտոճանապարհները հայտնվել են ջրի տակ, հասարակական տրանսպորտի երթևեկությունը, այդ թվում՝ գետային հաղորդակցությունը դադարեցված է:

Ժամանակավորապես փակվել են Լուվրի ստորին հարկերում գտնվող սրահները:



Նման նյութեր