
«Արսենալի» հարձակվող Ալեքսիս Սանչեսը վերջերս համալրել է «Մանչեսթեր Յունայթեդի» շարքերը: Ինչպես հայտնում է «Sport.es»-ը, չիլիացին ՈւԵՖԱ-ի կողմից չի անցել համապատասխան դոպինգ թեստը:
ՈւԵՖԱ-ի ներկայացուցիչները ժամանել էին Լոնդոն, որպեսզի անհրաժեշտ բժշկական հետազոտությունների ենթարկեին ֆուտբոլիստին, սակայն վերջինս ակումբի թույլտվությամբ մեկնել է Մանչեսթեր՝ «կարմիր սատանաների» կազմում բուժզննում անցնելու համար:
Նման իրավիճակների մասին ակումբները պետք է նախօրոք տեղյակ պահեն ՈւԵՖԱ-ին, որն «Արսենալը» չի արել:
Նման պարագայում կազմակերպության ներկայացուցիչը հայտնել է, որ խաղացողը չի անցել համապատասխան դոպինգ թեստը:
Այժմ երկու ակումբները միջադեպի հետ կապված պետք է բացատրություն տան ՈւԵՖԱ-ին: