«Գաբալայի» և Ադրբեջանի հավաքականի կիսապաշտպան Ջավիդ Հուսեյնովը խոսել է Ազգերի լիգայի խաղարկությունում Հայաստանի հավաքականի հետ հնարավոր հանդիպման մասին:
«Դեռ վաղ է այդ մասին խոսել: Ամեն դեպքում եթե հանդիպենք հայերին դա կլինի կյանքի խաղ: Ինձ համար եղել է նման հանդիպում Ադրբեջանի պատանեկան հավաքականի կազմում: Միշտ մտածել ենք, որ եթե հայերին պարտվենք ավելի լավ է հայրենիք չվարադառնանք: Այդպես կլինի նաև այս անգամ, եթե հանդիպումը տեղի ունենա»,- ասել է Հուսեյնովը: