Կարագը թանկացել է, որովհետև ձեթը վնասակար է. սա ՀՀ ԿԲ նախագահն է հայտարարում
Advertisement 1000 x 90

Կարագը թանկացել է, որովհետև ձեթը վնասակար է. սա ՀՀ ԿԲ նախագահն է հայտարարում

ՀՀ Կենտրոնական Բանկի նախագահ Արթուր Ջավադյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե ինչու են Հայաստանում ապրանքները թանկանում, ասել է. «Նոր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կարագը օգտակար է, ձեթի օգտագործումը կոնցեռոգեն բնույթ է կրում և կարագի օգտագործումն ավելի օգտակար է, քան ձեթինը: Դրա հաշվին ավելացավ կարագի սպառումը կտրականապես մի քանի երկրներում, Եվրոպայում կարագի դեֆիցիտ եղավ, գները կտրուկ բարձրացան և կար իրավիճակ, որ կարագը խանութներում գնելը շատ խնդրահարույց էր»:

Մեր լեզվով թարգմանած, ԿԲ նախագահը պարզապես ասել է, որ կարագը թանկացել է, որովհետև հանկարծ ու պարզվել է, որ ավելի օգտակար է, քան՝ ձեթը: Այդ տրամաբանությամբ ձեթն էլ պետք է էժանանար, որպես վնասակար, բայց չի էժանացել:

Այսինքն, Հայաստանում թանկացումների նոր պատճառ են գտել, որի նմանը պատմության մեջ չի եղել: Միսն է՞ թանկացել. ուրեմն, մեջը սպիտակուցներ կան, բա պիտի թանկանար:

Ձուկը թանկացել է՞. իհարկե, չէ՞ որ հարուստ է վիտամիններով: Բենզինը թանկացել է՞. որովհետև պարզվել է, որ այն ավելի օգտակար է, քան՝ աթարը:

Ու սա Կենտրոնական Բանկի նախագահն է ասում: Բա էլ Գալուստ Սահակյանից ու Թունելի Հակոբից ի՞նչ էիք ուզում:

Սեմ Քեռյան

hayastan24.com