Էլեկտրոնային առողջապահական համակարգում ներբեռնումներ կատարողները կուսուցանվեն. ՀՀ ԱՆ
Advertisement 1000 x 90

Էլեկտրոնային առողջապահական համակարգում ներբեռնումներ կատարողները կուսուցանվեն. ՀՀ ԱՆ

Էլեկտրոնային առողջապահական համակարգում ներբեռնումներ կատարողները կուսուցանվեն, հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

«2018 թվականին համակարգում ներբեռնումներ կատարողների թիվը մեծապես կավելանա։ Հետևաբար, մենք պետք է կազմակերպենք այդ մասնագետների ուսուցումը»,- նախարարության պատասխանատուներին ասել է Լևոն Ալթունյանը հարցի քննարկման ժամանակ։ Նախարարը կարևորել է կրթական ծրագրերի մշակումը` ըստ մակարդակների։

ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանն առաջարկել է կրթական ծրագրերում որպես դասավանդողներ ընդգրկել  կառույցի այն մասնագետներին, ովքեր տարբեր ծրագրերի շրջանակում նման փորձառություն են ձեռք բերել։

ՀՀ ԱՆ Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի տնօրեն Հակոբ Թոփչյանը պատրաստակամություն է հայտնել առկա տեխնիկական հնարավորությունները տրամադրելու դեղագետների ուսուցումը կենտրոնում կազմակերպելու համար։ Առաջարկները հավանության են արժանացել։

Քննարկվել են էլեկտրոնային առողջապահական համակարգի հնարավորությունների ընդլայնման ուղղությամբ ընթացիկ տարում նախատեսվող քայլերի հստակեցմանը վերաբերող հարցեր։

Լևոն Ալթունյանը հանձնարարականներ է տվել առկա նյութերի հիման վրա կրթական ծրագրեր մշակելու, ուսուցումն անհրաժեշտ մակարդակով կազմակերպելու վերաբերյալ։

med.news.am