«Դետք» երաժշտական խմբի տղաները ՝ ՀՀ ԶՈՒ ժամկետային զինծառայողներ Արմանը, Վահանը և Միքայելը Պաշտպանության նախարարության և «Փյունիկ» հիմնադրամի աջակցությամբ նկարահանել են նոր տեսահոլովակ «ՄԻ ԱԶԳ, ՄԻ ԲԱՆԱԿ» երգի հիման վրա։
Տեսահոլովակը նկարահանվել է Դիլիջանում տեղակայված Մոնթե Մելքոնյանի անվան ռազմական վարժարանում, ռեժիսոր՝ Արման Ամպ Մելքոնյան, օպերատոր՝ Կարեն Գալստյան, երաժշտություն՝ Տիգրան Պետրոսյան, խոսք՝ Վահան Կիրակոսյան։