Մի շնչով խմում է մի շիշ գարեջուրը. Մակրոնի մասնակցությամբ տեսանյութը տարածվել է համացանցում ու քննարկումների առիթ դարձել (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Մի շնչով խմում է մի շիշ գարեջուրը. Մակրոնի մասնակցությամբ տեսանյութը տարածվել է համացանցում ու քննարկումների առիթ դարձել

Համացանցում լայն տարածում է գտել մի տեսանյութ, որում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ի պատիվ Ֆրանսիայի և Եվրոպայի ամենաուժեղ ռեգբիի ակումբներից մեկի՝ «Թուլուզ»-ի հաղթանակի, մի շնչով խմում է մեկ շիշ գարեջուր։ Համապատասխան տեսանյութը Twitter-ում տարածել են օգտատերերը:

Ինչպես գրում է Daily Mail-ը, 45-ամյա նախագահը մտել է հաղթած թիմի հանդերձարան և նշել նրանց հաղթանակը: Այն բանից հեռո, երբ Մակրոնը մի շնչով դատարկել է շիշը, մարզիկները ուրախ բացականչել են:

Աղբյուրը նկատում է, որ Մակրոնի այս քայլին արձագանքները տարբեր էին. ոմանք նշել են, որ դա «շատ գեղեցիկ, ինքնաբուխ պահ էր», իսկ մյուսները դա քննադատել են որպես «թունավոր առնականության» ցուցադրում:

«Թուլուզ»-ի մարզիչ Կլեման Պուատրենոն ասել է. «Ես կարող եմ ձեզ միայն ասել, որ նա լավ ընդունելության է արժանացել»։

Թուլուզի քաղաքապետ Ժան-Լյուկ Մուդենկը տեղական France Bleu ռադիոկայանին ասել է. «Դա շատ գեղեցիկ, շատ ինքնաբուխ պահ էր: Նախագահին առաջարկեցին դատարկել շիշը, և նա դա արեց մի քանի վայրկյանում»:

«Նախագահը պատասխանատվություն է կրում որպես օրինակելի պահվածքի մոդել՝ վարքագծի համար առողջ օրինակ ծառայելու առումով», – BFM հեռուստաալիքին ասել է Բեռնար Բասեթը՝ Ալկոհոլիզմի և թմրամոլության կանխարգելման ազգային ասոցիացիայից:

«Դա անտեղի էր: Կարելի էր դա անել, բայց ոչ տեսախցիկների առաջ», – BFM-ին ասել է բժիշկ և կախվածության մասնագետ Ուիլյամ Լոուենշտեյնը: