ԱՄՆ-ում գրիպի համաճարակն իր ծավալներով մոտեցել է 2009-ի «խոզի գրիպի» պանդեմիային
Advertisement 1000 x 90

ԱՄՆ-ում գրիպի համաճարակն իր ծավալներով մոտեցել է 2009-ի «խոզի գրիպի» պանդեմիային

ԱՄՆ-ում սեզոնային գրիպի համաճարակն իր ցուցանիշներով մոտեցել է 2009-ի պանդեմիային՝ այսպես կոչված «խոզի գրիպին», հայտնել է ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման կենտրոնը (CDC)։

«Խոսքը 2009-ից հետո գրիպի ամենամեծ ծավալների մասին է»,- լրագրողներին ասել է CDC ներկայացուցիչ Դեն Ջերնիգանը։ Նրա խոսքով՝ համաճարակը շարունակվում է արդեն երեք շաբաթ ու տարածվել է գրեթե բոլոր նահանգներում։ Մինչև գարուն գրիպով կհիվանդանա մինչև 34 մլն ամերիկացի, համարում է մասնագետը։ Նրա խոսքով՝ սովորական սեզոնային համաճարակի ժամանակ ԱՄՆ-ում մահանում է մոտ 56 հազար մարդ։

Նրա տվյալներով՝ անցած շաբաթ բժշկին յուրաքանչյուր տասնհինգերորդ այցելությունը կապակցված է եղել գրիպի ախտանշանների հետ։ Փաստորեն, գրիպով հիվանդ է ամերիկյան հիվանդանոցներ դիմողների 6․6 տոկոսը, իսկ 2009-ին այդ ցուցանիշը կազմել էր 7․7 տոկոս։

Այս տարի սեզոնային շտամն է H3N2 «հոնկոնգյան» գրիպի շտամը, մինչդեռ 2009-ին համաճարակ էր առաջացրել H1N1 շտամը՝ «խոզի գիպը»։ Ընդ որում «հոնկոնգյան» գրիպը «խոզի գրիպից» վտանգավոր է, քանի որ դրա վրա ավելի վատ են ազդում պատվաստանյութերը։

Նշենք, որ Հայաստանի Հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման կենտրոնի տվյալներով՝ մեր երկրում H3N2 շտամ չի գրանցվել։

med.news.am

 



Նման նյութեր