Սուրբ Սարգսի տոնի առթիվ Հայաստանի ազգային պատկերասրահում կայացել է համերգ և սրբապատկերի ցուցադրություն: Միջոցառման ընթացքում ներկայացվել է 19-րդ դարի անհայտ հայ նկարչի «Սուրբ Սարգիս» սրբապատկերը (ՀԱՊ, կտավ, յուղաներկ, 69 x 51):
Կտավում պատկերված են հայոց եկեղեցու ամենասիրելի սրբերից մեկը` Սարգիս զորավարը, և նրա որդին` Մարտիրոսը, որոնք 14 զինվորների հետ նահատակվել են հանուն քրիստոնեության:
Նկարը Ազգային պատկերասրահ է բերվել Աշտարակի Կարմրավոր եկեղեցուց, որտեղ պահպանվել է նաև Սուրբ Սարգսին պատկերող7-րդ դարի որմնանկար: Տաղանդաշատ երաժիշտներ՝ ջութակահար Սուրեն Եդոյանը և դաշնակահար Արտեմ Խառատյանը հրաշալի կատարումներով օրն ավելի տպավորիչ են դարձրել թանգարանի այցելուների համար: