«Արսենալի» նախկին պաշտպան Մարտին Քեոունը խոսել է «զինագործների» նորեկ Հենրիխ Մխիթարյանի մասին:
«Ի դեմս Մխիթարյանի, Վենգերը քսակով ոսկի է ստացել: Նա, միանշանակ, լավագույնը կքաղի Մխիթարյանից:
Վերջերս, նայելով Մխիթարյանին և Շոուին «Մանչեսթեր Յունայթեդում», ես ցավ էի զգում նրանց համար: Նրանք չէին գնահատում Մոուրինյուի խաղաոճը:
Վենգերը կկենտրոնանա նրա վրա, թե Մխիթարյանն ինչ կարող է անել: Մխիթարյանը շատ բան կունենա ապացուցելու: Սա գուցե կդառնա Վենգերի ամենահաջող տրանսֆերային պատուհանը»,- Մարտին Քեոունի խոսքերն է փոխանցում «Goal.com»-ը: