Գաղտնիք չէ, որ ոչ վերբալ հաղորդակցության շնորհիվ ստանում ենք տեղեկատվության 55 տոկոսը։ Adme.ru-ն առաջարկում է ուշադրություն դարձնել նշաններին, որոնք մարդիկ ուղարկում են՝ առանց այդ մասին գուշակելու։
Աչքերը փակելը։ Եթե մարդը ձեզ հետ շփվում է փակ աչքերով, նա փորձում է թաքնվել, իրեն պաշտպանել արտաքին աշխարհից։ Դա չի նշանակում, թե զրուցակիցը վախենում է ձեզանից։ Հակառակը՝ նա ցանկանում է ձեզ դուրս հանել իր տեսողական դաշտից, քանի որ կարող էիք ձանձրացնել իրեն։
Բերանը ձեռքով փակելը։ Սա վառ նշան է, որ մենք բոլորս մանկությունից ենք գալիս։ Հիշեք՝ ինչպես էիք փակում բերանը փոքր տարիքում, երբ չէիք ցանկանում որևէ բան պատմել։ Մեծ տարիքում նույնն է։ Ձեռքերն օգնում են զսպել բառերի արտասանությունը։ Երբեմն այս ժեստը կարող է թաքնվել կեղծ հազալու տակ։
Ակնոցի ծայրը բերանը դնելը։ Մարդուն, ով ակնոցի ծայրը դրել է բերանը, հարկավոր է աջակցել, ոգևորել։ Նա ակնհայտ անհանգստացած է որևէ բանով: Ծխախոտը, մաստակը բերանը դնելը ևս նշանակում են, որ նա փորձում է անվտանգ զգալ իրեն։ Գրիչը, մատիտը բերանը դնելը ևս վկայում են այդ մասին։
Դեմքը ցուցադրելը։ Որպես կանոն՝ այս ժեստն օգտագործվում է հակառակ սեռի ուշադրությունը գրավելու նպատակով։ Այս դիրքով մենք ցուցադրում ենք դեմքը։
Կզակին ձեռք տալը։ Այս կերպ մարդը փորձում է որոշում կայացնել։ Նա ամբողջությամբ խորասուզված է մտքերով և հազիվ թե գիտակցի՝ ինչի է նայում։
Ձեռքերը խաչելը։ Ամենատարածված դիրքերից է. զարմանալի չէ, որ այս դիրքում մարդիկ իրենց առավելագույնս հարմար են զգում. այս դիրքը հնարավորություն է տալիս պաշտպանվել շրջապատից։
Գեղեցկանալը։ Սա ավելի բաց դիրք է։ Ձգտելով դուր գալ տղամարդուն՝ կինը փորձում է իրեն մատուցել առավել շահեկան դիրքից։ Նա ուղղվում է՝ կուրծքն ընդգծելու համար, և որպես կանոն՝ խաչում է ոտքերը։ Իրար վրա դրված և ներքև ուղղված ձեռքերը վկայում են զրուցակցի նկատմամբ բարձր հետաքրքրության մասին։
Առաջ թեքվելը։ Երբ մարդը հետաքրքրություն է ցուցաբերում զրուցակցի նկատմամբ և պատրաստ է նրա հետ կոնտակտի գնալ, սովորաբար թեքվում է դեպի նրա կողմը։ Ոտքերը կարող են մնալ նույն դիրքում, իսկ մարմնի մնացած հատվածը ինտուիտիվ առաջ է շարժվում։
Ետ նստելը։ Եթե մարդը մեջքով մոտենում է աթոռին, հետ նստում, նա ցույց է տալիս, որ խոսակցությունն իրեն ձանձրացրել է։ Հնարավոր է՝ նա իրեն վատ է զգում զրուցակցի ներկայությունից։
Կանգնում է կրունկների վրա։ Այսպես անում են թե մեծերը, թե փոքրերը։ Սա նշանակում է, որ մարդը խիստ անհանգստանում է։
Ափերը շփելը։ Կարծիք կա, որ ձեռքերը ցույց են տալիս այն, ինչ մարդ մտածում է։ Ափերը շփելը, որպես կանոն, վկայում է այն մասին, որ մարդը դրական սպասելիքներ ունի, հույս ունի, որ որևէ բանում հաջողության կհասնի։ Մի խոսքով՝ այս ժեստը վկայում է սպասվող օգուտի մասին։
Ձեռքսեղմում՝ ձեռնոցի ձևով։ Այս ժեստով մարդը ցույց է ըտալիս, որ իրեն կարելի է վստահել։
Ձեռքսեղմում՝ ափը վերևից դիրքով։ Այս ժեստը վկայում է աջակցության մասին, եթե արվել է միանգամից։ Իսկ եթե ձեռքերը որոշ ժամանակ սեղմված են եղել, և մարդը որոշել է երկրորդ ձեռքի ափը դնել ձեր ձեռքի վրա, դա կարող է վկայել այն մասին, որ նա փորձում է ցույց տալ, թե ով է գլխավորը։
Ձեռքսեղմում՝ ափերը ներքևից ձևով։ Սա վկայում է այն մասին, որ պատրաստ եք օգնություն ցուցաբերել։
Ձեռքսեղմում, որն ուղեկցվում է դիմացիցին դիպչելով։ Սա վկայում է շփման անհրաժեշտության մասին։ Ընդ որում, որքան մոտ է ժեստը մարմնին, այնքան մեծ է այդ կարողությունը։
Փողկապն ուղղելը։ Եթե տղամարդն այս ժեստն անում է գեղեցիկ կնոջ ներկայությամբ, հնարավոր է՝ նա դուր է գալիս տղամարդուն։ Բայց այս ժեստը կարող է վկայել նաև այն մասին, որ մարդուն անհարմար է։ Նա ստել է կամ պարզապես ցանկանում է լքել վայրը, ուր գտնվում է։
Գոյություն չունեցող մազմզուկներին ձեռք տալը։ Սա դուրսմղման ժեստ է։ Այս ժեստը հաճախ մարդիկ օգտագործում են՝ լուռ անհամաձայնություն հայտնելով։ Այլ կերպ ասած՝ նա բարձրաձայն չի արտահայտում իր կարծիքը, բայց իսկապես համաձայն չէ այն ամենի հետ, ինչ կատարվում է իր շուրջ։
Ոտքերը սեղանին դնելը։ Այս ժեստը կարող է բազմաթիվ բաներ նշանակել՝ անդաստիարակություն, հարգանքի բացակայություն, իրեն ղեկավար ցույց տալու ձգտում կամ պարզապես սեփական առողջության մասին հոգ տանելու ցանկություն։
Աթոռի վրա հակառակ նստելը։ Այս դեպքում դիմացինն ինտուիտիվ կերպով ագրեսիա է զգում։ Որպես կանոն՝ այդ դիրքն ընտրում են գերակայող մարդիկ։
Հանած կոշիկը շարժելը։ Ոտքը ոտքին գցելը կանանց շրջանում ամենատարածված ժեստն է։ Հանած կոշիկը շարժելով՝ մենք առավել ուշադրություն ենք գրավում դրա վրա։ Այս ժեստը վկայում է, որ կինը հանգիստ է. այս ժեստը նաև կանաչ լույս է տղամարդու համար։
Տեսողական կոնտակտ։ Աչքերը հոգու հայելին են, հաղորդակցվելու հրաշալի միջոց։ Դրանցում կարելի է կարդալ զրուցակցի զգացմունքները։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը