
Մադրիդի «Ռեալի» պաշտպան Նաչոն խոսել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում ՊՍԺ-ի հետ կայանալիք խաղի մասին.
«Վստահ եմ, որ ՊՍԺ-ն չի ցանկանում հանդիպել մեզ Չեմպիոնների լիգայում: Մենք «Ռեալն» ենք ու ոչ մեկից չենք վախենում: Մեզ բարդ փորձություն է սպասվում, սակայն ունենք բոլոր հնարավորությունները կրկին հաղթելու այդ մրցաշարում:
Այսօր երեք կարևոր միավոր վաստակեցինք: Մնացած դեպքերում պետք է սպասենք: Հոգեբանական առումով սա օգտակար խաղ էր»,- Նաչոյի խոսքերը մեջբերում է «Marca»-ն: