
Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լևոն Արոնյանը հաղթել է Ջիբրալթար Մասթերս միջազգային մրցաշարի 6-րդ տուրում:
Հայ գրոսմայստերը սևերով ուժեղ էր հնդիկ Շարդուլ Գագարեից: Մրցակիցն իր պարտությունն ընդունել է 47-րդ քայլում:
Արոնյանը վաստակել է 4,5 միավորով և բարելավել իր դիրքը մրցաշարային աղյուսակում:
Առաջատար, ամերիկացի Հիկարու Նակամուրան մրցում է անգլիացի Դևիդ Հոուելի հետ: