2004 թվականին Լիբիայի առաջնորդ Մուամմար Կադաֆին հնարավորություն ուներ ձեռք բերել «Մանչեսթեր Յունայթեդի» ակցիաների 29.9 տոկոսը։
Ըստ ֆինանսիստ Մեհմեթ Դալմանի, ով բանակցությունների նպատակով 2004 թվականին մեկնել էր Լիբիա, գործարքի կայանալուն մի քանի ժամ չհերիքեց։
«Հասարակությունն ուղղակի չի կարող պատկերացնել՝ ինչքան մոտ էր Կադաֆին Յունայթեդի սեփականատերերից մեկը դառնալուն»,-Դալմանի խոսքերն է մեջբերել Sunday Times պարբերականը։