Ռեժիսոր Մարիա Սահակյանը, որը հայտնի է «Հրաժեշտ», «Փարոս» և «Էնտրոպիա» ֆիլմերով, մահացել է 37 տարեկանում: Այս մասին հունվարի 28-ին Facebook-ի իր էջում հայտնել է կինոքննադատ Անդրեյ Պլախովը:
«Նրան քաղցկեղը սպանեց: Անհնար է հավատալ գեղեցիկ 37-ամյա կնոջ մահվան լուրին»,- նշված է նրա գրառման մեջ:
Ստորև ներկայացնում ենք CivilNet-ի հարցազրույցը վաղամեռիկ ռեժիսորի հետ, որը տեղի է ունեցել 2012-ին, նվիրված է Լոնդոնի միջազգային կինոփառատոնին մասնակցած հայ ռեժիսորին, ուր ներկայացվել է նրա «Ալավերդի» ֆիլմը: Մարիան հայտնի էր հատկապես արտ-հաուս կինոյի սիրահարների շրջանում, մասնակցել էր հեղինակավոր միջազգային փառատոնների, արժանացել բազմաթիվ մրցանակների: