Ռուսաստանաբնակ գործարար Ռուբեն Թաթուլյանը Tert.am-ին տված հարցազրույցում անդրադառնում է իր՝ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի խորհրդականը լինելու հայտարարության և ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանի պարզաբանումների միջև առկա հակասություններին, ռուսաստանյան քաղաքական, բիզնես և քրեական շրջանակների հետ իրեն վերագրվող առնչություններին:
Նա նաև նշում է, որ անկախ նրանից` ինքն արտգործնախարարի խորհրդականն է, թե ոչ, շարունակելու է աջակցել Հայաստանին, հայկական համայնքներին ՌԴ-ում և ամենուր։
«Համացանցում իմ անվան հետ կապված ողջ իրավիճակի հետևանքով որոշել եմ այլևս չզբաղվել դիվանագիտական գործունեությամբ: Առաջիկայում սպասվում է նաև դատական գործընթաց այն ամենի առնչությամբ, ինչ գրվել է, արվել է։ Պատժամիջոցների ցուցակների հարցով նույնպես, անպայման, դիմելու եմ դատարան: Այդ պատճառով որոշել եմ դադարեցնել ԱԳՆ-ում իմ գործունեությունը»,– ասում է Ռուբեն Թաթուլյանը:
Վերջինս անդրադառնում է նաև Սոչիի շրջանում և Կրասնոդարի երկրամասում ծավալած բարեգործական, մարզական և բիզնես գործունեությանը: Մասնավորապես, ինչ է արվում Ալ. Կարելինի անվան մարզադպրոցում ազգությամբ հայ մարզիկների համար: Գործարարը նաև անդրադառնում է Հայաստանում իր իրականացրած ու իրականացվելիք ծրագրերին: