Կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին հայտարարել է Արգենտինայի հավաքական վերադառնալու մասին: Մեսսին ազգային թիմը լքելու որոշում էր կայացրել Ամերիկայի գավաթի խաղարկության եզրափակչում Չիլիի ընտրանուց կրած պարտությունից հետո: Հետխաղյա 11մ հարվածաշարում Մեսսին վրիպել էր:
«Տեսնում եմ, որ արգենտինական ֆուտբոլում բազմաթիվ խնդիրներ կան: Չեմ ձգտում ստեղծել ևս մեկը: Եզրափակչում պարտվելուց հետո տարատեսակ մտքեր ունեի, լրջորեն մտածում էի հավաքականից հեռանալու մասին: Բայց ես չափազանց շատ եմ սիրում իմ երկիրն ու այս մարզաշապիկը: Շնորհակալ եմ այն մարդկանց, ովքեր ցանկանում էին, որ շարունակեմ ելույթս Արգենտինայի հավաքականում: Հուսով եմ՝ մոտ ժամանակներս կկարողանանք երջանկացնել նրանց»,- Մեսսիի խոսքերը մեջբերում է Marca-ն: