«Ռոսպոտրեբնադզորը» զգուշացրել է Թուրքիայի առափնյա տարածքներում մոծակների հայտնաբերման մասին, որոնք Զիկա վիրուսի փոխանցողներ են, նշված է ռուսական գերատեսչության կայքում:
«Սպառողների իրավունքների պաշտպանության եւ մարդու բարեկեցության ոլորտի վերահսկողության դաշնային ծառայությունը տեղեկացնում է, որ Թուրքիայի Առողջապահության նախարարության տեղեկություններով՝ Արդվին, Ռիզե, Տրապիզոն նահանգների առափնյա տարածքներում նկատվել է Զիկա տենդի փոխանցողների առկայություն, որտեղ անցյալ տարվա հոկտեմբերին 4 մարդ էր հայտնաբերվել, որոնք այս վիրուսով վարակվել էին Կուբա այցելելուց հետո»,- նշված է հաղորդագրության մեջ:
Հավելվում է, որ մոծակների արեալը կարող է տարածվել երկրի կենտրոնական շրջաններ և Սեւ ծովի հյուսիսային ափեր:
Զիկա տենդը կապիկների սուր ինֆեկցիոն հիվանդություն է, որը երբեմն մոծակների միջոցով մարդուն է փոխանցվում: Վիրուսը առանձնապես վտանգավոր է հղի կանանց համար, քանի որ ենթադրվում է, որ այն պտղի մոտ փոքրագլխություն է առաջացնում՝ ուղեղի պոտենցիալ ծանր վնասվածքներով: